Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ գործ են իշխանությունները կարում Սամվել Շահրամանյանի վրա և ինչո՞ւ. մանրամասնում է ԱՀ նախագահը | Այսօր Հայաստան կառաքվի ֆրանսիական պաշտպանական uպшռшզինnւթյшն խմբաքանակ. Le Figaro | Էս չե՞ք նիկոլի uտրուկներ, անինքնասերներ, նիկոլը ոնց ուզում ա ոտքերը մաքրումա ձեր դիպլոմների վրա․ Աստղիկ Գալեյան | Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ | Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վшնդшլիզմի հերթական զnh․ Լուսանկարներ | Ադրբեջանի ԱԳՆ-ն դшտшպшրտել է Մակրոնի «հայամետ» հայտարարությունները | Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այսօր կժամանի Հայաստան | Նոր օրենսդրական փոփոխություններով կարգավորվել է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը | Տիգրան Շոխոյանը նոր պաշտոն է ստացել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավթաշենում 4000-5000քմ բակային տարածք ազատվել է шպoրինի կառույցներից | Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը․ Արմեն Աշոտյանը՝ կшլшնшվшյրից | Փորձում են Արցախի հարցի վրա կափարիչ դնել ու փակել այն. Աշոտ Դանիելյանի գործը շինծու է. Սամվել Շահրամանյան | Ռուսաստանը պատրաստակամ է զարգացնելու և ընդլայնելու գործակցությունը նոր ուղղություններով. Կոպիրկինը՝ Հայրապետյանին | Երկու եղբայրներ են դшնшկшհшրվել, որոնցից մեկը մшhшցել է. նոր մանրամասներ | 9-ամյա տղան шյրվшծքներով՝ ծшյրшհեղ ծшնր шխտnրnշմամբ հnսպիտшլшցվել է

Լրահոս

ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է իրենց կողմից շահագործվող առևտրի կետերը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել QR կոդերով

ՇՎՏՄ-ից Newday.am-ին հայտնում են․
 
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարվել են փոփոխություններ: Օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մասով սահմանվում է, որ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտները (ըստ հասցեների) պարտավոր են ունենալ չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների, արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող արագ արձագանքման QR կոդ:

  Կոդի տեղեկատվական ապահովումն ու դրա տրամադրումն իրականացվում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից: Տրամադրված կոդը տնտեսվարող սուբյեկտը պարտավոր Է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ նախապես համաձայնեցնելով տեղադրել լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա՝ ընթեռնելի և վարորդին տեսանելի հատվածում:

  Օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մասով նախատեսված QR կոդ չունենալը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 45-րդ մասով առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

   Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է ՝

իրենց կողմից շահագործվող առևտրի կետերը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել QR կոդերով՝ այցելելով Շուկայի վերահսկողության տեսչական մարմին (Կոմիտաս 49/2):

Հարգանքով` ՇՎՏՄ

Facebook
Twitter

Կարդացեք նաև