Հավաստի լուրեր

Փետրվարի 28-ից հետո ականատեսը կարող ենք դառնալ նոր պшտերшզմшկшն օջախի ստեղծմանը. Դավիթ Կարապետյան | Տիգրան Ավինյանը նոր հանձնարարական տվեց | Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար․ Տիգրան Ավինյան | Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, այն դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար | Բաց նամակ` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Ա. Մանասյանին | Այդ կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության հшնցшվոր шնտшրբերության պայմաններում, շարունակում է «եփվել». Տիգրան Աբրահամյան | Տղամարդը կшսկшծվում է uպшնnւթյան uպшռնшլիքի տակ համատիրության նախագահի հետ uեռшկшն հшրшբերություն ունենալու մեջ. մանրամասներ | ՆԳՆ պարզաբանումը՝ 00oo000 հաշվառման համարանիշը 300,000 դոլարով վաճառելու մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրքի բացօթյա տոնավաճառ, պոեզիայի ընթերցում, համերգ | Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից | Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիայի հավաքականին | ՖՈՏՈ․ Թող հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակների առաջին հորիզոնականներում․ Գագիկ Ծառուկյան | ՖՈՏՈՇԱՐՔ․ Երևանն այսօր կարդում էր․ Տիգրան Ավինյանը մասնակցել է գրքի տոնին | Խորհուրդ եմ տալիս կտրուկ շարժումներ չանել․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին | Փաշինյանի աշխատակազմը հրшցшններ է գնել

Լրահոս

Ադրբեջանը հերթական կեղծիքն է տարածում, հայաստանյան պրոպագանդան քնած է ուղտի ականջում․ ԱԱԾ պահեստազորի սպաներ

«ԱԱԾ պահեստազորի սպաների միության» հայտարարությունը․

«Պատմությունն անվերջ կեղծելով ու դրա համար անպատիժ մնալով, ստի հենքի վրա երկիր դառնալով ու ազգություն ձեռք բերելով՝ ադրբեջանցիները հիմա էլ թիրախավորել են լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին` ամեն կերպ նսեմացնելով նրա բացառիկ դերակատարությունը «Թեհրան-43» կոնֆերանսում Մեծ եռյակի անվտանգությունն ապահովելու, գերմանական հետախուզության քայլերը վնասազերծելու գործում:

Ադրբեջանցիների միֆական երևակայությունը հորինել է Մահմեդ Հուսեյին Ասադովին` նրան վերագրելով Գևորգ Վարդանյանի ու նրա խմբի բացառիկ մասնակցությամբ, Իվան Աղայանցի գլխավորությամբ իրականացված օպերացիայի դափնիները:

Զավեշտն այն է, որ ադրբեջանցիներին չի կանգնեցում ոչ միայն այն փաստը, որ իր անուրանալի ծառայությունների, այդ թվում և թեհրանյան կոնֆերանսի անվտագության ապահովման համար Գևորգ Վարդանյանը ԽՍՀՄ հետախուզության պատմության մեջ պատերազմից հետո Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացած առաջին անլեգալ հետախույզն է, այն կարգի կարևորության դեմք, ում ընդունելու անհրաժեշտությունն է կարևորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով չնայած իր բազմազբաղ գործունեությանը, նաև անձամբ է մասնակցել Գ․ Վարդանյանի սգո արարողությանը` ծնկելով նրա այրու` ոչ պակաս նշանավոր հետախույզ Գոհար Վարդանյանի առաջ:

Հետաքրքրիր է, որ պատմության հեռացող գնացքի ուղևոր դառնալու փորձ կատարող, պատմություն մոգոնող ադրբեջանցի զեղծարարներին դեռևս 2020թ. է հուժկու հարված է հասցրել eadaily.com/ru լրատվականը, որը մանրամասների մեջ արձանագրել է նրանց կեղծարարությունը ոչ միայն Գ․ Վարդանյանի, այլև պատերազմի մասնակիցների ու հերոսների ցուցակների հավելագրման, «նորահայտ» պարտիզանների ու հետախույզների ի հայտ բերման, այլոց վաստակի յուրացման հետ կապված։

Ադրբեջանական կեղծիքների մերկացման առարկայական օրինակ էր և 2023-ին ռուսական RTR հեուստատեսությամբ հեռարձակված փաստավավերագրական ֆիլմը՝ նվիրված Գ․ Վարդանյանի գործունեությանը, նրա անուրանալի ներդրմանը «Թեհրան-43»-ում։ Սակայն ինչպես երևում է, ադրբեջանական կողմի համար առավել ռեալ փաստարկ է ստի ու կեղծիքի տիրաժավորումը։ Սա առանձնապես վտանգավոր է Գևորգ Վարդանյանի այս տարվա փետրվարի 17-ին լրացող ծննդյան 100-ամյակի նախաշեմին։

Ցավոք ինչպես ադրբեջանական մնացած կեղծիքների ու ստերի, այնպես և այս մեկի պարագայում հայաստանյան պրոպագանդան քնած է ուղտի ականջում։ Երևի թե տագնապում է, թե ձայն հանելը կվնասի խաղաղության դարաշրջանի բացմանը, մինչդեռ դիմացինը հետևողականորեն շարունակում է կեղծել, գողանալ մեր պատմությունը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև