Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը 2020-2023թթ. ռազմավարական առումով լուրջ առավելություն է ստացել. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նախկին որևէ ղեկավարման վերադարձ բացառված պիտի լինի մեր կյանքում». Բագրատ Սրբազան | ՈՒՂԻՂ.«Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն». քննարկում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էս վերջերս հարսանիքի էի, ու հարկ վճարողի կենացը չեմ խմել. գուցե դա են համարել ծանր հանցագործություն | Փուլ առ փուլ վերականգնվում է շենքերի ճարտարապետակամ դիմագիծը | Հովտաշատ գյուղում հրդեհ է բռնկվել փայտե տնակում | Հայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի․ Պատգամավորը դիմել է միջազգային մարմիններին | Երևանը կարդում է | «Նիկոլի վերջին ասուլիսը օվերտոնի մեծ ու փոքր պատուհանների մի խայտառակ սկվազնյակ էր՝ ստի և մանիպուլյացիայի պերեդոզով». Նաիրա Զոհրաբյան | «Ե՛վ քաղաքական հայացքներն են պատճառը, և՛ Դավիթ Գյուրջինյանի անձնական վրեժխնդրությունը»․ Նախկին պրոռեկտորն ահազանգում է՝ Վ․ Բրյուսովի անվան համալսարանի 40 դասախոսների ազատել են աշխատանքից | Ադրբեջանն ակտիվորեն զինվում է և պատրաստվում Հայաստանի դեմ նոր ագրեսիայի | Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հարակից տարածքի շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է | Աննա Հակոբյանի «սվիտան». Որքանո՞վ կարող են իրականում անկախ լինել… օրենսդրությամբ անկախ ինստիտուտները | Ալեն Սիմոնյանը նոր օգնական ունի | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամեն ինչ ունի 2-րդ խաղակես. ոչ ոք չմտածի, որ կարող է ինչ-որ բան անել, ու դա մոռացվի. Հրայր Թովմասյան

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։Այսպես.

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիները ԻԻՀ քաղաքացու հետ միասին, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հունվարի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով՝ իրացնելու նպատակով ՀՀ են պատրաստվում ներկրել առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։ Համատեղ պլանավորված ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ-ի հունվարի 25-ին հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում մաքսանենգ ճանապարհով ՀՀ է առաքվել թմրամիջոցի խմբաքանակ, որը ստացած անձինք պատրաստվել են տեղափոխել ք.Երևան:

Հետագայում, հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից: Հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է մարզային վարչության տարածք:

Համապատասխան փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուրը՝ շուրջ 13 կգ տարատեսակ թմրամիջոցների նմանվող զանգվածներ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30