Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բոլորիս հայացքները դեպի Փարիզ՝ դեպի Օլիմպիական բարձունքներ»․ Գագիկ Ծառուկյանն ընդունել է չեմպիոններին | Փետրվարի 28-ից հետո ականատեսը կարող ենք դառնալ նոր պшտերшզմшկшն օջախի ստեղծմանը. Դավիթ Կարապետյան | Տիգրան Ավինյանը նոր հանձնարարական տվեց | Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար․ Տիգրան Ավինյան | Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, այն դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար | Բաց նամակ` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Ա. Մանասյանին | Այդ կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության հшնցшվոր шնտшրբերության պայմաններում, շարունակում է «եփվել». Տիգրան Աբրահամյան | Տղամարդը կшսկшծվում է uպшնnւթյան uպшռնшլիքի տակ համատիրության նախագահի հետ uեռшկшն հшրшբերություն ունենալու մեջ. մանրամասներ | ՆԳՆ պարզաբանումը՝ 00oo000 հաշվառման համարանիշը 300,000 դոլարով վաճառելու մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրքի բացօթյա տոնավաճառ, պոեզիայի ընթերցում, համերգ | Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից | Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիայի հավաքականին | ՖՈՏՈ․ Թող հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակների առաջին հորիզոնականներում․ Գագիկ Ծառուկյան | ՖՈՏՈՇԱՐՔ․ Երևանն այսօր կարդում էր․ Տիգրան Ավինյանը մասնակցել է գրքի տոնին | Խորհուրդ եմ տալիս կտրուկ շարժումներ չանել․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին

Լրահոս

Կառավարական առանձնատների սպասարկման տարեկան գումարն ավելացել է 60 միլիոն դրամով

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կառավարական առանձնատների և տարածքների սպասարկման համար ՀՀ 2024թ․ պետական բյուջեով հատկացվել է 602 միլիոն 979 հազար դրամ, որը 60 միլիոն դրամով ավելին է, քան 2023 թվականին, գրում է «Հետք»-ը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի և «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի միջև հունվարի 26-ին կնքված պայմանագրով՝ 602 միլիոն 979 հազար դրամը որպես դրամաշնոր տրամադրվել է ՊՈԱԿ-ին։ Պայմանագիրը հրապարակվել է պետական գնումների armeps.am հարթակում։

Ի դեպ, հարկ է նշել, որ կառավարական առանձնատների սպասարկման գումարը ավելացել էր նաև 2023 թվականին՝ նախորդ տարիների համեմատ։ Եթե 2020, 2021 և 2022 թվականների պետբյուջեներով առանձնատների սպասարկման համար հատկացվել էր 450-470 միլիոն դրամ, ապա 2023-ին այդ գումարը կազմել էր 542 միլիոն։ Այն ժամանակ գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված գումարի ավելացումը։

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմը հայտնել էր, թե ավել գումարի հատկացումը կապված է հաստիքների թվի, առանձին հաստիքային դրույքաչափերի ավելացման, ինչպես նաև էներգետիկ ծառայությունների գծով ծախսերի ավելացման հետ։

Այս անգամ ևս «Հետք»-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու է 2024թ․ առանձնատների սպասարկման համար նախատեսված գումարը նախորդ տարվա համեմատ ավելացել 60 միլիոն դրամով։ Հարցման պատասխանը ստանալուց հետո այն ևս կհրապարակեն։

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի համաձայն՝ հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին ու Սահմանադրական դատարանի նախագահին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում։ Նույն օրենքի համաձայն՝ վարչապետի որոշմամբ՝ Երևանում ծառայողական առանձնատուն կարող է տրամադրվել նաև այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց։

Facebook
Twitter

Կարդացեք նաև