Հավաստի լուրեր

ՌԴ Քննչական կոմիտեն գnրծ կհшրուցի Երևանում հուշարձանի պղծմшն փшստով

«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, գերատեսչության Telegram ալիքը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը կարգադրել է քրեական գործ հարուցել Երևանում պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծելու դեպքի առթիվ։

Ըստ հաղորդագրության՝ Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծելու դեպքի առթիվ և ՌԴ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ դեսպանատան, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հունվարի 26-ին ծաղկեպսակներ և ծաղիկներ էին դրել պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանին։ Միջոցառումը նվիրված էր ֆաշիստական շրջափակումից քաղաքի ամբողջական ազատագրման 80-ամյակին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լենինգրադից Հայաստան է տարհանվել ավելի քան 200 երեխա։ Այսօր հանրապետությունում ապրում է շրջափակումը վերապրած վեց մարդ։

 

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest