Հավաստի լուրեր

Սերունդները կարդալու ու իմանալու են, թե ո՞վ բերեց Նիկոլին, ինչի՞ համար բերեց, ու ի վերջո ո՞վ ազատեց Հայաստանը նիկոլական աղբից․ Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է․
Նիկոլն ատում է ոչ միայն հային, այլ հայեցիության հետ ասոցացվող յուրաքանչյուր դրվագ․ չէ, սա պաթոս չէ, ոչ էլ պոպուլիզմ, հանկարծ չաղավաղեք միտքս, կամ սենտիմենտալության մեջ չմեղադրեք։ Ասածս, չոր փաստական բնորոշում է։ Ես վաղուց արդեն հասկացել եմ, որ սրանց արածներին ու ասածներին պետք է նայել բացառապես սառը գլխով ու առանց էմոցիաների։ Այդպես շատ ավելի կառուցողական ես լինում և չես տրվում սադրանքներին, որոնք նիկոլական մեքենան փայլուն կերպով վեց տարի շարունակ իրականացնում է։
Քանիցս խոսել եմ այն մասին, որ ՀՀ պետականության հիմքերի քանդման ստարտը տրվեց 2020 թվականի ամանորին, երբ «պատահաբար» հրապարակում չհնչեց ՀՀ օրհներգը (անկախ այն հանգամանքից, թե ես ինչ վերաբերմունք ունեմ հիմնի տեքստի վերաբեյալ, այն ՀՀ գլխավոր խորհրդանիշներից մեկն է, սա անքննելի է)։ Այդ դրվագը շատերն անտեսեցին, շատերն ուղղակի չցանկացան խորամուխ լինել, սակայն ամեն ինչ գուժում էր աղետի մասին։ Ու այն, ցավոք, չուշացավ։
Մարդիկ հաճախ, Նիկոլոսի պրյոմներին տրվելով, մոռանում են, թե մենք ինչ կարգավիճակից ինչպիսի փալասային իրավիճակում ենք հայտնվել, ու ուղեղները բթացրած շարունակում են իրենց թմբիրային կյանքը՝ տուրք տալով բացառապես ստամոքսի կրքերին, սակայն վերջնական մահաբեր պայթյունը հեռու չէ․ գուժկան չեմ, ոչ էլ սև ագռավ, որ պեսիմիզ քարոզեմ ու մարդկանց ահաբեկեմ, ո՛չ, ուղղակի տեսնում եմ այն ահռելի ալիքը, որ հիմնովին մաքերլու է ՀՀ-ն ։ Դա գիտի Նիկոլը, ոչ միայն գիտի, այլ այդ ալիքը ստեղծած թուրք-ադրբեջանական մանգաղի հետ կնքել է սատանայական դաշն, իսկ սեփական թիմն այն ծափ տալով իրականացնում է։
Նիկոլական վախերի ալֆան ու օմեգան խաչվում են «նախկինների» շուրջ, ու դա գաղտնիք չէ և հենց դրանով պայմանավորված, նա արմատախալի է անում այն ամենը, ինչը հանրային տիրույթում ասոցացվում է «նախկինի» հետ։
Հայ Առաքելական Եկեղեցի, բանակ, Սահմանադրություն, պետական խորհրդանիշներ, ավանդական արժեքներ, Արարատ լեռ, պատմական հաղթանակներ, էպիկական հերոսներ, գեներալներ, նախագահներ, ահա այն շարքը, որոնցից միջնադարյան վամպիրի նման սարսափում է Նիկոլոսը։ Հենց դրանով պայմանավորված՝ գծած, քայլ առ քայլ գնում է իր վախի կաղապարների ջախջախմանը։ Մի շնչով անցեք ու տեսեք, թե նշած անձանց ու բնագավառների հետ ինչ հաշվեհարդարներ է տեսել ու շարունակում տեսնել։
Ներկայումս Սահմանադրության քայքայման փուլն է, որով նա փորձում է իր բառերով ասած՝ «լեգիտիմացնել» և սարքել իր քիմքին հաճելի։ Ժամանակին, երբ 2015 թվականին Սերժ Սարգսյանն իրականցնում էր Սահմանադրական բարեփոխումների գործընթաց, նույն Նիկոլն այն թիվ մեկ քննադատողներից էր, որ ԱԺ ամբիոնից 30 րոպեանոց ելույթ ունեցավ ու փորձեց, իր նվազ պատկերացումներով այն քննադատել, սակայն 3 տարի անց, հասկացավ, թե ինչքան «պուպուշ» է այն նույն սահմանադրությունը և ինչքան լավ ծառայեց իր իշխանազավթման օպերացիան կյանքի կոչելու և վերջնական նպատակին հասցնելու համար։ Ես հիշում եմ, թե իր խոսքում նա ինչ ձևակերպում տվեց․ «Սերժ Սարգսյանը ընդդիմադիր մի հատվածի հարցերը լուծում է սահմանադրական փոփոխությունների պատրվակով այդ ընդդիմադիրներին պատկերավոր ասած Տիզբոն տանելու միջոցով»։
Սահմանադրական փոփոխություններից հետո տեսանք, որ ՀՀ քաղաքական կյանքում ինչ գործընթացներ տեղի ուենցան, ընդդիմադիր սեկտորն ինչ բուռն կերպով էր գործունեություն ծավալում, այդ թվում Նիկոլայը․ միաժամանակ ինչքան ադեկվատ ու ինչ որ տեղ հանդուրժող կեցվածք ուներ այդ ժամանակվա իշխանությունը, որը, իմ գնահատմամբ, չեմ վախենա և կասեմ, որ ՀՀ բոլոր ժամանակների ամենաժողովրդավարն էր։ Հիմա, «ժողովրդավարության բաստիոնն ու փարոսը», ինչքան էլ խոսի, ինչքան էլ ֆեյք օրակարգեր հրապարակ բերի, միևնույնն է, հայոց պատմությունը ունի նրա վերաբերյալ իր գնահատականը, ու դասագրքերում գրվելու է՝ հակահայի ու էժանագին պոպուլիստի կատարած եղկելի ոճրագործությունների մասին։
Սերունդները կարդալու ու իմանալու են, թե ո՞վ բերեց Նիկոլին, ինչի՞ համար բերեց, ու ի վերջո ո՞վ ազատեց Հայաստանը նիկոլական աղբից։
Facebook
Twitter
LinkedIn
Pinterest