Հավաստի լուրեր

Անի Իսպիրյանը տարվել է իրшվшպшհների կողմից․ խոսնակ

Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աստղիկ Սարգսյանը Tert․am-ին հաստատեց, որ նախարարի տեղեկալ Անի Իսպիրյանը տարվել է իրավապահների կողմից։

Նա նշեց, թե հայտնի չէ՝ ինչ կարգավիճակով է փոխնախարարը տարվել իրավապահների կողմից։

«Քննչական գործողություններ են ընթանում։ Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր, բայց առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով», — նշեց խոսնակը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ քննչական գործողություններ են կատարվում։ Լրատվամիջոցները տեղեկություններին էին շրջանառում Էկոնոմիկայի նախարար Անի Իսպիրյանի և այլ անձանց ձերբակալությունների մասին։

Հիշեցնեք նաև, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։

Հավելենք նաև, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե տեղյակ չէ՝ Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է մտել նախարարություն, թե՞ ուրիշ կառույց։

Լրագրողների դիտարկմանը՝ արդյո՞ք փոխնախարար Անի Իսպիրյանի ազատումը համընկե՞լ է այս գործողությունների հետ, նախարարը պատասխանել էր, թե դա ընդամենը պատահականություն է և հայտնել, որ իր տեղակալը 1,5 ամիս առաջ ասել էր՝ ամուսինը Նիդեռլանդներում աշխատանք է ստացել, ու պատրաստվում են տեղափոխվել։

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest