Հավաստի լուրեր

Հայկական կողմը հերքում է ադրբեջանական կողմին шկшնшպшտ դաշտի քարտեզներ տրամադրելու մասին լուրը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հերքում են ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները։ Գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպմանն ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել։

«Նման հարց օրակարգում ընդգրկված չէ», — Aysor.am-ի հետ զրույցում նշեցին գրասենյակից։

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ մեկնարկել է Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների հանդիպումը։

Հաղորդվում էր, որ հայկական կողմը կհանձնի 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest