Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը պետք է հարցներ, թե ե՞րբ Հայաստանն իր Սահմանադրությամբ և օրենսդրությամբ կվերացնի տարածքային պահանջները իր հարևանների նկատմամբ։ Այս մասին նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ից Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների Պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովային ուղղված պատասխանում։ Հիշեցնենք, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների Պալատի նախագահը գտնվում է Երևանում։
«Ավելի լավ կլիներ, եթե Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի խոսնակ Մարկետա Պեկարովա Ադամովան չմեկնաբաներ կեղծ հայկական պատմությունների վրա հիմնված հարցերը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Չեխիայի խորհրդարանի նախագահի հայտարարությունները։