Հավաստի լուրեր

Տիգրան Շոխոյանը նոր պաշտոն է ստացել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավթաշենում 4000-5000քմ բակային տարածք ազատվել է шպoրինի կառույցներից | Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը․ Արմեն Աշոտյանը՝ կшլшնшվшյրից | Փորձում են Արցախի հարցի վրա կափարիչ դնել ու փակել այն. Աշոտ Դանիելյանի գործը շինծու է. Սամվել Շահրամանյան | Ռուսաստանը պատրաստակամ է զարգացնելու և ընդլայնելու գործակցությունը նոր ուղղություններով. Կոպիրկինը՝ Հայրապետյանին | Երկու եղբայրներ են դшնшկшհшրվել, որոնցից մեկը մшhшցել է. նոր մանրամասներ | 9-ամյա տղան шյրվшծքներով՝ ծшյրшհեղ ծшնր шխտnրnշմամբ հnսպիտшլшցվել է | Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին | Հիանալի զրույց և մտքերի արդյունավետ փոխանակում ունեցանք նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Նիկոլ Փաշինյան | Քրիստինա Աբրահամյանը 2 ամսով կшլшնшվորվել է | «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են հաղթանակով վերադարձած ծանրամարտիկներին․ Լուսանկարներ | Uպшնnւթյnւն է կատարվել. 19-ամյա երիտասարդը ձերբшկшլվել է․ մանրամասներ | Հաշվետվություն ԲԸՏՄ 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ | Էմանուել Մակրոնի և Բրիջիտ Մակրոնի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ընթրիք | ԱՄՆ-ն կշարունակի խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղ համաձայնագրի հասնելու համար․ Միլլեր

Լրահոս

Քաոս, կադրային ջարդ ՆԳՆ-ում․ ահազանգ

«ՆԳՆ-ում քաոսային իրավիճակ է: Քաղացիական հատուկ ծառայության տասնյակ աշխատակիցներ կորցրել են աշխատանքը, բազմաթիվ քաղաքացիական ծառայողներ չեն կարողանում աշխատավարձ ստանալ շիլաշփոթի պատճառով»։ Այս մասին NewDay.am լրատվականին ահազանգում են ՆԳՆ մի քանի աշխատակիցներ, ովքեր չեն ցանականում՝ իրենց անունը հրապարակվի։

«Մեզ ասել են, որ փոխնախարար Արփինե Սարգսյանի նախաձեռնությամբ` 2023-ի դեկտեմբերին որոշում է կայացվել՝ Քաղաացիական հատուկ ծառայության աշխատակիցների հաստիքները պետք է վերանվանվեն «Քաղաքացիական ծառայողներ»: Շատերին նախապես չեն ծանուցել, որ իրենց հաստիքը կրճատվում է, մի մասին առաջարկել են նոր հաստիքին անցնելու համար դիմում գրել, հարցազրույցի մասնակցել, որից հետո կշարունակեն կատարել այն գործառույթը, որը նախկինում են արել, սակայն հարցազրույցը բարեհաջող անցնելուց հետո, հաջորդ օրը անակնկալի են եկել, քանի որ իրենց քաղաքացիական ծառայողի աշխատանք են առաջարկել, բայց այլ վայրում կամ ստորաբաժանումում, իսկ կեսից շատերը չունենալով համապատասխան բարձրագույն կրթության դիպլոմ` տվել են ժամանակավոր փորձագետի աշխատանք»:

ՆԳՆ-ի մեր զրուցակիցները ասացին, որ Ներքին գործերի նախարարությունում կադրային և ֆինանսական քաոս է տիրում.

«Շունը տիրոջը չի ճանաչում․ հարցազրույցը բարեհաջող հանձնել են, իրենց շնորհավորել են դրա համար, բայց հաջորդ օրը զանգել են և ասել, որ պատրաստվում են իրենց տեղափոխել մեկ այլ բաժին։ Այժմ ՆԳՆ-ի կազմում են նախկին ԱԻՆ-ը, միգրացիոն ծառայությունն ու ոստիկանությունը։ Եթե նախկինում յուրաքանչյուր ստորաբաժանում իր հաշվապահն ու ֆինանսիստը ունեին, և նրանք էին կազմում հաշվետվությունները, հաշվարկում աշխատավարձներն ու վճարում դրանք ժամանակին՝ ոստիականության համար սահմանված էր յուրաքանչյուր ամսվա 25-26-ը, ապա այժմ մեկն է կատարում ֆինանսական գործարքները` ՆԳՆ ֆինանսաբյուջետայի վարչության պետը: Մի հոգու ուսերին այդ գործառույթը դնելը իսկական խառնաշփոթ է ստեղծել ծառայողների և ոստիկանների միջև։ Մարդիկ վարկեր ու հիփոթեք ունեն, տուն են պահում, չեն կարողանում իրենց վճարումները կատարել ժամանակին»:

ՆԳՆ աշխատակիցները համոզված են` եթե նույնիսկ մի կերպ հունվարի աշխատավարձը ուշացած տան միևնույնն է , մյուս ամիսներին կրկնվելու է պատկերը, որովհետև համակարգային և կառավարման խնդիրներ կան:

«Ամբողջ դեկտեմբերին կադրերի բաժինն է արտաժամյա մինչև ուշ գիշեր աշխատել, որ կադրային վերադասավորումները խառնաշփոթը գլխի բերեն, հիմա էլ ֆինանսաբյուջետային վարչությունն է: Մարդկանց հետ անարդարացի են վարվել, հերթով դիմում են գրում ու դուրս գալիս՝ չդիմանալով քաոսային վիճակին»,-վսատհեցնում են մեր զրուցակիցները։

Facebook
Twitter

Կարդացեք նաև