Հավաստի լուրեր

Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ Ազգային ժողովից  Newday.am-ին հայտնում են․

ՀՀ ԱԺ §Քաղաքացիական պայմանագիր¦ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը փետրվարի 1-ին Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի  արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարեւորել կոռուպցիայի դեմ պայքարի անշեղ իրագործումը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Հայկ Կոնջորյանը մեծապես կարեւորել է Ֆրանսիայի ամուր աջակցությունը Հայաստանին բոլոր ոլորտներում:

 

 

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest