Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում

Լրահոս

ԱՄՆ սենատորները բանաձև են ներկայացրել Ադրբեջանի մարդու իրավունքների իրավիճակի և ԱՄՆ աջակցության վերանայման վերաբերյալ

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից Newday.am-ին հայտնում են․

 

Ամերիկյան սենատորներ Էդ Մարքին և Բիլ Քեսիդին  ներկայացրել են երկկուսակցական բանաձև՝ ԱՄՆ պետդեպարտամենտից պահանջելով զեկույց ներկայացնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ համաձայն «Արտաքին աջակցության ակտի» 502B(c) բաժնի պահանջների: Պետքարտուղարությունից հայցվող տեղեկատվությունը վերաբերելու է ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների ոտնահարումներին, որոնց արդյունքում Արցախում արձանագրվեց էթնիկ զտում։ Որպես համահեղինակներ՝ բանաձևի այս նախագծին են միացել նաև սենատորներ Մարկո Ռուբիոն, Գարի Փիթերսը, Էլիզաբեթ Ուորենը, Շելդոն Ուայթհաուսը, Ռոբերտ Մենենդեսը և Փիթեր Ուելչը։

Այս առիթով, բանաձևի նախագծին ավելի շատ սենատորների միացումն ապահովելու համար՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սկսել է համագաղութային արշավ՝ ամերիկահայությանը մղելով, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի էլեկտրոնային համակարգերի միջոցով, իրենց շրջաններից ընտրված սենատորների վրա բանեցնելու համայնքային ճնշում։

Անդրադառնալով ներկայացված բանաձևին՝ սենատոր Քեսիդին նկատել է․ «Ռազմական գործողությունները երբեք չեն եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղության և կայունության լուծումը։ Այս բանաձևը ճնշում է գործադրում Ադրբեջանի կառավարության վրա՝ պաշտպանելու մարդու իրավունքները և դադարեցնելու տարածաշրջանում էթնիկ հայերի դեմ հանցագործությունները: Մենք պետք է պաշտպանենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը, իրավունքները և հիմնաքարային ազատությունները»։ Իր հերթին սենատոր Մարքին ընդգծել է Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության դեմ իրականացվող հանցագործությունների կանխման ու դրանում ամերիկյան ներգրավման անհրաժեշտությունը։

Համանման բանաձև էլ ներկայումս օրենսդրական ընթացակարգի մեջ է գտնվում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում՝ ներկայացված Ադամ Շիֆի կողմից, դեռևս անցած տարվանից։

Սենատում ներկայացված բանաձևի առթիվ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Անցյալ տարի Ադրբեջանի կողմից Արցախի ողջ բնակչության էթնիկ զտումը ժամանակակից ցեղասպանություն էր, որը կանխելու համար ԱՄՆ-ն ուներ բոլոր հնարավորությունները, բայց փոխարենը, արդյունավետ և անվերապահ ռազմական աջակցությամբ, Բաքվի ավտորիտար ռեժիմին հնարավորություն տվեց դա անելու։ Հայ դատի հանձնախումբը միանում է կոալիցիոն գործընկերներին՝ ողջունելով սենատորներ Մարքիի և Քեսիդիի առաջնորդությունը, ինչը միտված է վերականգնելու Կոնգրեսի խիստ անհրաժեշտ վերահսկողությունը ԱՄՆ ռազմական օժանդակության վրա՝ վերահաստատելով մարդու իրավունքների արժանի տեղը ԱՄՆ արտաքին քաղաքականության համատեքստում»։

            «Արտաքին աջակցության ակտի» 502B(c) բաժինը երկար ժամանակ գոյություն ունեցող, սակայն չօգտագործված ակտ է, որն արգելում է ԱՄՆ-ի անվտանգային աջակցությունը «ցանկացած երկրի, որի կառավարությունն իրականացնում է միջազգայնորեն ճանաչված՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: Եթե ներկայացված բանաձևն ընդունվի, դա կլինի առաջին դեպքը, երբ Կոնգրեսը 1976 թվականից ի վեր զեկույց է պահանջում համաձայն 502B(c) բաժնի համաձայն:

            Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում` հիշյալ բանաձևի նախագծին են միացել ավելի քան 25 ամերիկյան հասարակական կազմակերպություններ, որոնք ներկայացնում են ինչպես ամերիկյան  իրավապաշտպան և քրիստոնեական հանրույթները, այնպես էլ ամերիկայում բնակվող տարբեր ժողովուրդների համայնքային կազմակերպություններ են։

            Հայկական հետաքրքրության հարցերի շուրջ նման կազմակերպությունների համախմբումը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործունեության վերջին տարիների ընթացքում բազմիցս հանդիպող երևույթ է և աշխատանքները այդպիսի կազմակերպությունների ցանկն ընդլայնելու ուղղությամբ նույնպես շարունակվելու են։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031