Հավաստի լուրեր

Համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է այս ընտանիքների կողքին. Ավինյանը՝ Նոր Արեշի պայթյունի մասին

Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել, գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:
Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհվածների հարազատներին և միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։
Վստահեցնում եմ, որ համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է այս ընտանիքների կողքին»,-գրել է քաղաքապետը։
Facebook
Twitter
LinkedIn
Pinterest