Ինձ և Ասատուրով Սերգեյին կանչել են քննչական կոմիտե, սեպտեմբերի 22-ից իմ դեմ սկսված քաղաքական հետապնդման գործով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:
«Որոշ ժամանակ անց պարզ կլինի, թե ինչ «անակնկալ» են պատրաստել»,- գրել է նա:
Ավելի ուշ նա հավելել է. «Սերգեյ Ասատուրովին մեղադրանք առաջադրեցին: Դեռ այստեղ ենք»: