Հավաստի լուրեր

Տիգրան Ավինյանը նոր հանձնարարական տվեց | Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար․ Տիգրան Ավինյան | Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, այն դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար | Բաց նամակ` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Ա. Մանասյանին | Այդ կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության հшնցшվոր шնտшրբերության պայմաններում, շարունակում է «եփվել». Տիգրան Աբրահամյան | Տղամարդը կшսկшծվում է uպшնnւթյան uպшռնшլիքի տակ համատիրության նախագահի հետ uեռшկшն հшրшբերություն ունենալու մեջ. մանրամասներ | ՆԳՆ պարզաբանումը՝ 00oo000 հաշվառման համարանիշը 300,000 դոլարով վաճառելու մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրքի բացօթյա տոնավաճառ, պոեզիայի ընթերցում, համերգ | Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից | Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիայի հավաքականին | ՖՈՏՈ․ Թող հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակների առաջին հորիզոնականներում․ Գագիկ Ծառուկյան | ՖՈՏՈՇԱՐՔ․ Երևանն այսօր կարդում էր․ Տիգրան Ավինյանը մասնակցել է գրքի տոնին | Խորհուրդ եմ տալիս կտրուկ շարժումներ չանել․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին | Փաշինյանի աշխատակազմը հրшցшններ է գնել | ՖՈՏՈ. Զինվորը կյանքից զրկվել է ծառայակցի արձակած կրակոցից. ինչ վարկած է քննվում

Լրահոս

Ալեն Սիմոնյանի և Արմեն Գրիգորյանի ներիշխшնшկшն բшխnւմները. կռիվ՝ ապագայի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանական երկրի գլուխը համարվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն 5 օր է՝ գտնվում է կոռուպցիոն սկանդալի կիզակետում: Նրա ընտանիքի անդամը՝ եղբոր կինը, կալանավորվել է կոռուպցիոն բացահայտումների գործով, եւ առ այսօր Ալեն Սիմոնյանը, որ օրերս հանդիպել էր ուսուցիչների հետ ԱԺ-ում, որեւէ բացատրություն, պարզաբանում չի տվել ՀՀ քաղաքացիներին, ներողություն չի խնդրել, որ ժողովրդավարական մեր երկրում իր ընտանիքը կոռուպցիայի մեջ է թաթախվել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում պայքար կա 2026թ.-ի ընտրություններին ընդառաջ. Ալեն Սիմոնյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը եւ էլի մի քանիսը սկսել են իրենց պատկերացնել Նիկոլ Փաշինյանին փոխարինողի դերում՝ առաջինը՝ ռուսական, երկրորդը՝ արեւմտյան աջակցությամբ: Եւ այնքան լուրջ են վերաբերվել իրենց պատկերացումներին, որ սկսել են իրար վրա իշխանական կուլիսներում ցեխ շպրտել: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Ալեն Սիմոնյանը տեւական ժամանակ է՝ փորձել է Նիկոլ Փաշինյանի մոտ նսեմացնել ԱԽՔ Արմեն Գրիգորյանի դերը, վերջինս էլ իր հերթին է Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել՝ ուղղություն տալով, որ «Սիներջի» ընկերության մրցութային գործընթացներում Ալեն Սիմոնյանի ընտանիքը մասնակցություն ունի, որի արդյունքում իրավապահները հետքի վրա են դուրս եկել:

Իհարկե, դժվար է պնդումներ անել, թե որքանով են իշխանության կուլիսներից «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերը իրական, բայց փաստ է մի բան, որ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV-ն 24 ժամով եթերազրկված է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հրամանով, քանի որ պետությանը կուտակած պարտքերը չի մարում, եղբոր կինը կալանավորված է, եւ էլի կան դեպքեր, որոնց դեռ կանդրադառնանք»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև