Հավաստի լուրեր

Բաց նամակ` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Ա. Մանասյանին | Այդ կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության հшնցшվոր шնտшրբերության պայմաններում, շարունակում է «եփվել». Տիգրան Աբրահամյան | Տղամարդը կшսկшծվում է uպшնnւթյան uպшռնшլիքի տակ համատիրության նախագահի հետ uեռшկшն հшրшբերություն ունենալու մեջ. մանրամասներ | ՆԳՆ պարզաբանումը՝ 00oo000 հաշվառման համարանիշը 300,000 դոլարով վաճառելու մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրքի բացօթյա տոնավաճառ, պոեզիայի ընթերցում, համերգ | Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից | Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիայի հավաքականին | ՖՈՏՈ․ Թող հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակների առաջին հորիզոնականներում․ Գագիկ Ծառուկյան | ՖՈՏՈՇԱՐՔ․ Երևանն այսօր կարդում էր․ Տիգրան Ավինյանը մասնակցել է գրքի տոնին | Խորհուրդ եմ տալիս կտրուկ շարժումներ չանել․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին | Փաշինյանի աշխատակազմը հրшցшններ է գնել | ՖՈՏՈ. Զինվորը կյանքից զրկվել է ծառայակցի արձակած կրակոցից. ինչ վարկած է քննվում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանն է կարդում․ գրքի տոնը մեկնարկել է | Ստահակ ՔՊ-ականներ, գլխիկոր ծառայող դատական համակարգ, բոլորդ ստանալու եք ձեր պատիժը․ Աստղիկ Գալեյան | Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, մառախուղ, ձյուն

Լրահոս

Շինարարին շան բունն են նետել, ծեծել, կրակել, իսկ հիմա ՔՊ-ականները ազատազության մեջ են․ ահազանգ

«Հերթական ՔՊ-ականները անպատիժ է մնալու, ձևական գործ են հարուցում, որ հետո բաց թողնեն հանցանք կատարա անձին, տվյալ դեպքում Գյումրիում սպանության փորձ կատարելու աղմկահարույց դեպքով կալանավորված, իրեն գործարար հռչակած Մարտին Թորոյանին՝ (Մրդո)»։

Այս մասին NewDay.am-ին ահազանգեց գործով տուժող ճանաչված Հովհաննես Մկրտչյանի հարազատներից մեկը, ով ճցանկացավ որ իր անունը հրապարակավի։ Նա մանրամասնեց, որ
հունվարին գործով դատավոր է փոխվել, ով խաձանման միջոց կալանքը՝ փոխարինել է գրավով՝ 5 մլն դրամ։
«Սա նշանակում է, որ նա կարող է նաև արդար դատաքննությունից պլստալ և առհասարակ պատիժ չկրել։Ծեծին մասնակցած մյուս երկուս տղամարդիկ էլ այս պահին տնային կալանքի տակ են, մինչդեռ, նրանք ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական վնաս են հասցրել Հովհաննեսին։ Կրակել են, խոշտանգել, բայց ուզում են մարսել»,-նշեց տուժածի հարազատը։

Հիշեցնենք, որ Գյումրիում արտառոց դեպք է տեղի ունեցել՝ ՔՊ-ականների մասնակցությամբ։ ՔՊ-ական գործարար Մարտին Թորոյանը, որը խանութ, լավաշի արտադրամաս ունի մոտ ընկերների՝ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանի և ևս երկու հոգու մասնակցությամբ իր տունը վերանորոգող արհեստավորին՝ 50-ամյա Հ․Մ․-ին ստորացրել է, ծեծի ենթարկել, ապա կրակել նրա ուղղությամբ։

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Թորոյանը Մկրտչյանին մեղադրել էր տան վերանորոգման աշխատանքներում թերանալու, շինանյութ գողանալու մեջ եւ իր երկու մտերիմների հետ, ովքեր նույն քաղաքի բնակիչներ են, Մկրտչյանի հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակել , թքել նրա դեմքին, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել էր նրա վրա, որից հետո, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ատրճանակով կրակել էր շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք: Գյումրու «Քաղաքացիական պագմանագիր» խմբակցության անդամ Երվանդ Խանամիրյանն է, որը մեկ ուրիշի հետ, Թորոյանի հեռանալուց հետո, տուժողին դուրս էին հանել ան բնից, մոտեցրել տան մուտքի դռանը,որտեղ Թորոյանը կրկին շարունակել է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումերը: Նշենք, որ բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո քաղաաքցին սկզբում չէր ասել, թե իր հետ ինչ է կատրվել։ Բժիշկները նրան հետազոտելուց հետո անմիջապես տարել են վիրահատության՝ հայտնաբերելով աղիների հրազենային վնասվածքներ։ Նրա աղիներից գտել ու հանել են փամփուշտը։

«Դատարանը նրան թույլ է տվել ազատության մեջ լինել։ Նա իրավունք չունի ազատության մեջ լինել։ Ինչպես կարելի է մարդասպաններին ազատ արձայկել։ Նշեմ, որ անգամ միջնորդավորված կաշառք են առաջարկել մեր բարեկամին, փորձել են ճնշել, բայց իրենց նպատակին չեն հասել»,-ասաց մեզ ահազանգած քաղաքացին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև