Հավաստի լուրեր

Ձեզ թվում էր՝ պետք է ձեռքերս ծալենք ու ասենք՝ վա՜յ, վա՜յ, մեր ընդդիմությունը հանկարծ չնեղանա՞. Տիգրան Ավինյան

Երևանի ավագանու արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է ավագանու ընդդիմադիր 5 անդամներին մանդատների զրկելու հարցը, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ավագանու անդամ լինելը պարտականություն է․

«Ձեզ թվում էր, թե պետք է ասենք ամեն ինչ արեք, տապալեք բոլոր նախագծերը, մենք էլ ձեռքերս ծալենք ու ասենք, վայ, վայ, մեր ընդդիմությունը հանկարծ չնեղանա՞։ Եթե ավագանու անդամն իր պարտականությունները չի կատարում, ինչի՞ պետք է չհանենք։

Մենք չենք զրկում որևէ մեկին մանդատից, որովհետև նրան չենք սիրում։

Մենք չենք զրկում որևէ մեկին ավագանու մանդատից, որովհետև նա քաղաքային իշխանություններին շատ է քննադատում։ Մենք զրկում ենք ավագանու այն 5 անդամներին, ովքեր ամենաշատը չեն մասնակցել քվեարկություններին։ Սա հստակ է։ Օրենքը հստակ է ասում՝ բոյկոտեք այնքան, մինչև 50 տոկոս քվեարկություններին մասնակցել եք։  Խնդրեմ՝ էն 50 տոկոսը մասնակցեք։ Բայց բոյկոտի անձրևանոցի տակ անգործություն մի արեք, որովհետև ավագանու անդամ լինելը պարտականություն է»,- հայտարարեց Տիգրան Ավինյանը։

Նա նաև ասաց, թե Սոնա Աղեկյանի մասով, ում նույնպես զրկում են մանդատից, որոշակի ափսոսանք ունի, բայց կա սկզբունք ու օրենքը շատ հստակ է։

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest