Հավաստի լուրեր

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Հայաստանի կողմից հետшխnւզվnղ Քամիլ Զեյնալիի գnրծի վերաբերյալ | Ցանկանում եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պահպանվեն. Կոպիրկին | Հիմա դու՛ «հպարտ ու դուխով» քաղաքացի, հնձում ես այն, ինչ 2 անգամ անընդմեջ ցանել ես․ Դավիթ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ գործ են իշխանությունները կարում Սամվել Շահրամանյանի վրա և ինչո՞ւ. մանրամասնում է ԱՀ նախագահը | Այսօր Հայաստան կառաքվի ֆրանսիական պաշտպանական uպшռшզինnւթյшն խմբաքանակ. Le Figaro | Էս չե՞ք նիկոլի uտրուկներ, անինքնասերներ, նիկոլը ոնց ուզում ա ոտքերը մաքրումա ձեր դիպլոմների վրա․ Աստղիկ Գալեյան | Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ | Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վшնդшլիզմի հերթական զnh․ Լուսանկարներ | Ադրբեջանի ԱԳՆ-ն դшտшպшրտել է Մակրոնի «հայամետ» հայտարարությունները | Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այսօր կժամանի Հայաստան | Նոր օրենսդրական փոփոխություններով կարգավորվել է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը | Տիգրան Շոխոյանը նոր պաշտոն է ստացել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավթաշենում 4000-5000քմ բակային տարածք ազատվել է шպoրինի կառույցներից | Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը․ Արմեն Աշոտյանը՝ կшլшնшվшյրից | Փորձում են Արցախի հարցի վրա կափարիչ դնել ու փակել այն. Աշոտ Դանիելյանի գործը շինծու է. Սամվել Շահրամանյան

Լրահոս

Դուք չգիտեք, թե Ձեր կողքին նստած պատգամավորները ինչ uեռшկшն կողմնորոշում ունեն․ ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը շատ վտանգավոր համարեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի  հայտարարությունը, որ իրենք չեն պաշտպանի այն մարդկանց, ովքեր նույն սեռի զուգընկեր են ընտրում:

«Դուք այս ամբիոնից ասում եք` եթե մարդն ավանդական սեռական կողմնորոշում չունի, կարելի է իրեն ծեծել, բռնություն գործադրել»,- ասաց Հակոբյանը:

Նա նաև հավելեց․ «Պարոն Նազարյան, դուք չգիտեք, թե ձեր ֆրակցիայում ով ինչ կողմնորոշում ունի, ձեր կողքը նստած պատգամավորներն ինչ կողմնորոշում ունեն»,- ասաց Հասմիկ Հակոբյանը:

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանին դուր չեկավ այս արտահայտությունը: «Կարգի հրավիրեք»,- ասաց նա:

Հասմիկ Հակոբյանն էլ ասաց. «Պարոն Խաչատրյան, մենք էլ չգիտենք, թե մեր խմբակցությունում ով ինչ կողմնորոշում ունի, պետք չէ այստեղից լեգիտիմացնել բռնությունը ու մեսիջ հղել, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիներին կարելի է ցխել»,- ասաց ՔՊ-ականը:

Քննարկվում էր ՔՊ-ական կին պատգամավորների` Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի ներկայացրած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նախագիծը քվեարկությամբ ստացավ 63 կողմ, 32 դեմ, 1 ձեռնպահ ձայն:
Facebook
Twitter

Կարդացեք նաև