Հայաստան և Վրաստան. երկու հարևանների պատմության մասին | Դատական համակարգի ճգնաժամը սկսեց այն ժամանակ, երբ կոչ արվեց շրջափակել դատարանները. Թովմասյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ամբողջ գործն «ափաշքյարա» է, բոլորի աչքի առաջ, այս գործը կապ չունի քննարկվող մեղադրանքի հետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ եղավ ձեր, ԱԱԾ ու ՀՔԾ պետերի գաղտնալսումը, որ մարդկանց էիք կալանքի տանում. Քոչարյանը՝ Փաշինյանին | Պայթեցում չի իրականացվել, շենքը քանդել են ճոպանների միջոցով․ Քաղաքապետարանի պարզաբանումը | Մենք ասում ենք` եկեք ստորագրենք համաձայնեցված կետերով պայմանագիրը ու շարունակենք այլ հարցերի վերաբերյալ քննարկումը, Ադրբեջանն ասում է` չէ. Նիկոլ Փաշինյան | Սյունիքում բեռանատար է շրջվել, տուժածներ կան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ է Փաշինյանի տիկտոկերը Աժ լրագրողների օթյակում . միջադեպ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանակցու՞մ եք, որ Արցախ վերադառնանք. արցախցի լրագրողը` Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի սրճարանում | Արմեն Աշոտյանին ՔԿՀ-ի մեքենայով կտեղափոխեն տուն. փաստաբան | Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՄԱԿ-ի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին | Կյանքից հեռացել է Ֆելիքս Բախչինյանը | Դուք կապ չունեք ՀՀ ինքնիշխանության հետ. մաքսիմումը, որ կարող եք անել, տեղավորելը կամ տեղավորվելն է. Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին | Որպես անհետ կորած որոնվող երիտասարդին սպանողը կալանավորվել է

Լրահոս

Ի վերջո ի՞նչ է նշանակում հղումը ԼՂ-ի և ՀՀ-ի միավորման որոշման մասին, որը հռչակագրի մեջ հիշատակվում է․ եթե հենվում ենք դրա վրա՝ խաղաղությունը անհնար է․ Փաշինյան

Ի վերջո ի՞նչ է նշանակում հղումը ԼՂ-ի և ՀՀ-ի միավորման որոշման մասին, որը հռչակագրի մեջ հիշատակվում է․ եթե հենվում ենք դրա վրա՝ խաղաղությունը անհնար է։

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է դուրս բերենք մեր պետության բովանդակության մեջ ներքին հակասություններն ու հակադրությունները և պետք է առերեսվենք դրանց հետ, պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում։

Արձանագրենք, որ քաղաքական տեքստերը ունեն իրականացում և դրանք անպայման ունենում են արդյունք և հետևանք։

Հռչակագրի նախաբանում 3 հիմնական ուղենիշ է դրված։ Ուղենիշներից մեկը հայ ժողովրդի իղձերն են, երկրորդը՝ պատմական արդարությունը, երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Այստեղ խնդիրը հետևյալն է, իսկ ո՞րն է պատմական արդարությունը։ Ընդ որում կարող է լինել պատմական արդարության ամենատարբեր մեկնաբանություններ և պրոբլեմը այդտեղ է, որ մենք ասել ենք, պետության հիմքում դրել ենք պատմական արդարության ձգտումը, բայց չենք ձևակերպել՝ որն է այդ պատմական արդարությունը։

Որովհետև Հայաստանի ամենատարբեր քաղաքական ուժեր, խմբեր, գաղափարախոսություններ պատմական արդարություն ասելով հասկանում են բոլորովին տարբեր բաներ։

Ո՞րն է հայ ժողովրդի իղձը։ Սա պրակտիկ հարց է, տեսական հարց չի։

Հայ ժողովուրդը բնակվում է տարբեր պետություններում։ Մենք վստա՞հ ենք, որ այդտեղ ապրող հայ ժողովրդի իղձերը նույնական են։

Մենք դրանում համոզված ե՞նք։ Եթե համոզված ենք, որտե՞ղ է դա ձևակերպված։

Եվ երրորդը, ի վերջո ի՞նչ է նշանակում հղումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միավորման մասին որոշման, որը հռչակագրի մեջ հիշատակվում է։

Մենք մեր քաղաքականությունը կառուցու՞մ ենք դրա վրա։ Եթե այո, դա նշանակում է, որ մենք ինչ խաղաղության մասին ենք խոսում։ Դա նշանակում է, որ խաղաղությունը անհնար է։ Սրա մասին է խոսքը, ոչ թե լավ է, վատ է»,- հայտարարեց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30