Հավաստի լուրեր

Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վшնդшլիզմի հերթական զnh․ Լուսանկարներ | Ադրբեջանի ԱԳՆ-ն դшտшպшրտել է Մակրոնի «հայամետ» հայտարարությունները | Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այսօր կժամանի Հայաստան | Նոր օրենսդրական փոփոխություններով կարգավորվել է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը | Տիգրան Շոխոյանը նոր պաշտոն է ստացել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավթաշենում 4000-5000քմ բակային տարածք ազատվել է шպoրինի կառույցներից | Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը․ Արմեն Աշոտյանը՝ կшլшնшվшյրից | Փորձում են Արցախի հարցի վրա կափարիչ դնել ու փակել այն. Աշոտ Դանիելյանի գործը շինծու է. Սամվել Շահրամանյան | Ռուսաստանը պատրաստակամ է զարգացնելու և ընդլայնելու գործակցությունը նոր ուղղություններով. Կոպիրկինը՝ Հայրապետյանին | Երկու եղբայրներ են դшնшկшհшրվել, որոնցից մեկը մшhшցել է. նոր մանրամասներ | 9-ամյա տղան шյրվшծքներով՝ ծшյրшհեղ ծшնր шխտnրnշմամբ հnսպիտшլшցվել է | Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին | Հիանալի զրույց և մտքերի արդյունավետ փոխանակում ունեցանք նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Նիկոլ Փաշինյան | Քրիստինա Աբրահամյանը 2 ամսով կшլшնшվորվել է | «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են հաղթանակով վերադարձած ծանրամարտիկներին․ Լուսանկարներ

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք սկզբում կոչվում էիք քայլականներ, ճիշտ է՝ դուք մեկ քայլից ավելի չեք մտածում. Լալա Մնացականյանը՝ տրանսպորտի թանկացման մասին

ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը սոցիալական ցանցերի  իր էջերում անդրադարձել է տրանսպորտի թանկացմանը։

«Մի քանի տարի առաջ մարդիկ դուրս եկան տրասնպորտի թանկացման դեմ։ Եվ շատ-շատերը, ինչպես նաև ես, դեմ էինք, որպեսզի տրանսպորտը թանկանա։ Եվ այն մարդիկ, ովքեր այն ժամանակ մեր կողքին կանգնած գոռում էին թանկացումների դեմ, հիմա նույն այդ մարդիկ թանկացնում են տրանսպորտը՝ պատճառաբանելով, որ այն ժամանակ տրանսպորտի վիճակը շատ վատ էր, իսկ հիմա իրենք շատ լավ տրանսպորտ են բերել։

Գիտեք՝ տարբերություն չկա, այն ժամանակ էլ էին մարդիկ իրար վրա խցկված, «դարսված» երթևեկում,  ոչ մի բան չի փոխվել, հիմա էլ է նույնը, փոխվել է ընդամենը մի գեղեցիկ, «պուպուշ» տրանսպորտ, մարդիկ ժամերով սպասում են այդ տրանսպորտին և խցկված հասնում են տուն։ Կարելի է ամեն ինչ պատճառաբանել և ասել, որ ամեն ինչ ձեզ համար ենք անում։  Եվ ստացվում է, որ մարդ, ով ստանում է 100 հազար դրամ և ունի 3 երեխա, որոնք սովորում են դպրոցում և համալսարանում, ինքն ուղիղ աշխատավարձի կեսը կտա տրանսպորտին։

Դուք սկզբում կոչվում էիք քայլականներ, ճիշտ է՝ դուք մեկ քայլից ավել չեք մտածում»,-նշում է Մնացականյանը։

Հիշեցնենք, որ  Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի թանկացման նախագիծ է ներկայացրել։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ հրավիրված ասուլիսի ժամանակ հաստատեց, որ Երևանում նոր համակարգ է ներդրվելու, որը ենթադրում է, որ տրանսպորտը թանկանալու է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև