Հավաստի լուրեր

2023-ին ավելի քիչ թվով երեխա է ծնվել, մինչդեռ բնակչության թիվը 23.5%-ով ավելացել է․ԱՎԿ

2023-ին Հայաստանում 110-ով ավելի քիչ երեխա է ծնվել, քան նախորդ՝ 2022թ․-ին, մինչդեռ բնակչության թիվը 2023-ին 23.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 11 հազար 960 մարդ:

Ըստ ԱՎԿ-ի՝ Հայաստանում 2023թ․-ին ծնվել է 36 հազար 265 երեխա։  2022-ին ծնված երեխաների թիվը 36 375 է եղել։

2022-ի համեմատ նորածին տղաների թիվը պակասել է 184-ով, մինչդեռ աղջիկներինը հակառակը՝ 74-ով ավելացել է:

2023-ին Հայաստանում մահացել է 24 հազար 305 մարդ, ինչը 2 387-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest