Ցավով տեղեկացանք Գագիկ Գինոսյանի՝ ԱՄՆ դեսպանության վաղեմի գործընկերոջ անժամանակ մահվան մասին։ 2010թ․ պ-ն Գինոսյանը, գործակցելով ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» հետ, իրականացրեց մի ուշագրավ ծրագիր` միտված հայկական ազգագրական պարերի պահպանությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
ԱՄՆ դեսպանության անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պ-ն Գինոսյանի ընտանիքին, բարեկամներին և գործընկերներին։


















































