Այսօր լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտնեց, որ ՀՀ-ում բնակվող հայ սերունդներին ապագայում պետք է անվտանգ երկիր հանձնեն ու ինքը կարծում է, որ ցանկացած իշխանության թիվ մեկ խնդիրը պետք է դա լինի։
«Պատմական արդարությունը պետք է համապատասխանի իրականությանը, իլյուզիաներով, խնդրեմ, կարող եք ապրել։ Պետք է անել այն ինչի հնարավորությունը կա ու ամեն ժամ մեծացնեք հնարավորությունը, որ կարողանանք լինել ավելի լուրջ ու մրցունակ երկիր։ Պատմությունը պահեք, բայց նոր ժամանակներում մրցունակ լինելու համար նոր մարտահրավերներ կան»,- ասաց նա։
Թեմայի համատեքստում Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ ոչ ոք չի հրաժարվում ցեղասպանությունից։
Ըստ Սուքիասյանի՝ նախ ցեղասպանությունը, որն իրագործվել է, աշխարհի ամենախայտառակ բանն է, որ մեր նման ժողովրդին կարողացել են այդ աստիճան կոտորել։ Այդտեղ մեր մեղքն էլ կա, որ չենք կարողացել կազմակերպվել և մեզ պահել։
Նա նաև հավելեց, որ դա մեզ պետք է դաս լինի ոչ թե դաս լինի, որ մենք լացենք, այլ դաս լինի, որ մենք ուժեղանանք, որ ապագայում մեր սերունդները ոչ մի անգամ նման իրավիճակում չհայտնվեն։ Ինձ պետք չի, թե ով ինչ կճանաչի, ինձ պետք է, որ ես ուժեղ լինեմ։ Այս ճանաչելը քաղաքական առևտուր է։ Մեզ պետք է հզոր պետություն։ Երբ ինքը ունենում է քաղաքական խնդիր, այդ դեպքում է ճանաչում։
















































