Հավաստի լուրեր

Այսօր Հայաստան կառաքվի ֆրանսիական պաշտպանական uպшռшզինnւթյшն խմբաքանակ. Le Figaro | Էս չե՞ք նիկոլի uտրուկներ, անինքնասերներ, նիկոլը ոնց ուզում ա ոտքերը մաքրումա ձեր դիպլոմների վրա․ Աստղիկ Գալեյան | Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ | Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վшնդшլիզմի հերթական զnh․ Լուսանկարներ | Ադրբեջանի ԱԳՆ-ն դшտшպшրտել է Մակրոնի «հայամետ» հայտարարությունները | Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այսօր կժամանի Հայաստան | Նոր օրենսդրական փոփոխություններով կարգավորվել է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը | Տիգրան Շոխոյանը նոր պաշտոն է ստացել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավթաշենում 4000-5000քմ բակային տարածք ազատվել է шպoրինի կառույցներից | Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը․ Արմեն Աշոտյանը՝ կшլшնшվшյրից | Փորձում են Արցախի հարցի վրա կափարիչ դնել ու փակել այն. Աշոտ Դանիելյանի գործը շինծու է. Սամվել Շահրամանյան | Ռուսաստանը պատրաստակամ է զարգացնելու և ընդլայնելու գործակցությունը նոր ուղղություններով. Կոպիրկինը՝ Հայրապետյանին | Երկու եղբայրներ են դшնшկшհшրվել, որոնցից մեկը մшhшցել է. նոր մանրամասներ | 9-ամյա տղան шյրվшծքներով՝ ծшյրшհեղ ծшնր шխտnրnշմամբ հnսպիտшլшցվել է | Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԵԿ-ը կանխել է 7633 կգ չհայտարարագրված հագուստի ներմուծումը

ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների իրականացրած ուսումնասիրության արդյունքում, հսկողություն է սահմանվել Հայաստանի Հանրապետությունում հաշվառված երեք բեռնատար տրանսպորտային միջոցների  նկատմամբ:

Այսպես, ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պահանջների համաձայն՝  օրերս Բագրատաշեն մաքսային կետ-բաժին ժամանած բեռնատարների նկատմամբ  հսկողություն իրականացնելու նպատակով՝ տրանսպորտային միջոցներն ուղարկվել են խորը զննման անգար։ Պարզվել է, որ տարանցման հայտարարագրերում բեռների վերաբերյալ տեղեկատվությունը  ճշգրիտ չէ։

Տրանսպորտային միջոցներից մեկում  մաքսային ծառայողները հայտնաբերել են 5 029 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված  նոր հագուստ:

Պարզվել է նաև, որ ուղեկցող փաստաթղթերում ներկայացված ապրանքների և փաստացի առկա ապրանքների քաշերի մեջ կա անհամապատասխանություն. հայտարարագրված է եղել 7829 կգ, սակայն ապրանքների իրական քաշը կազմել  է 2800 կգ, փորձ են արվել այս եղանակով քողարկել ավելի արժեքավոր ապրանքներ՝ նոր հագուստ և գուլպաներ:

Մյուս բեռնատարի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է 1328 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված  նոր հագուստ։ Պարզվել է, որ տարանցման հայտարարագրում կրկին նշված են  ոչ ճշգրիտ տեղեկություններ։ Մասնավորապես, հայտարարագրվել է 5059 կգ խնամքի պարագաներ, սակայն բեռնատարի մեջ տվյալ ապրանքի փաստացի քաշը կազմել  է 3110 կգ։

Երրորդ բեռնատարի տրանսպորտային միջոցի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է 1276 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված  նոր հագուստ։ Ընդհանուր չհայտարարագրված  հագուստի ընդհանուր քաշը կազմել է 7 633 կգ։

Փաստերի  առթիվ  կազմվել են  մաքսային  կանոնների  խախտման  վերաբերյալ  արձանագրություններ՝  «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316 հոդվածի հատկանիշներով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև