Skip to main content

Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ

Լրահոս

Նախագահ Սարգսյանը ցանկացած երկրի ղեկավարի հետ խոսում էր բացառապես պետության ու Հայրենիքի դիրքերից․ Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է․
Իր իշխանության շուրջ վեց տարիների ընթացքում Նիկոլոսի հիմնական թեզը, որով նա շարունակ «հպարտանում է» պետության մասին լեգենդն է, ըստ որի՝ «մենք չենք ունեցել պետություն», «բացակայել է պետական մտածելակերպը», «պետական սինվոլիկան եղել է կենացային մակարդակի վրա», «բանակը եղել է զուտ մարդկանց ինքնահաստաման տեղ»։ Շարքը երկար է, ցանկացածդ կարող եք այն ձեր սրտի պրիզմայով շարունակել։ Սակայն այն ինչ այսօր քրտնաջան անում է նույն Նիկոլն ու իր վարչախումբը պետական կազմաքանդում ու ազգային բնաջնջումից բացի այլ բնորոշոում չունի։
Նիկոլի համար առաջնային խնդիրը՝ իր բարեկամ Բոլթոնի ասած՝ «պատմական կաղապարների» շղթայի վերջնական փոշիացումն էր, որով նա պետք է ազգին ազգայինից օտարեր, սարքեր լիբերեալ բոմժ, ով ունի ինչ-որ արհեստական գլոբալիստական ու դեմոկրատական արժեքներ, որոնցով էլ նա պետք է գոյատևի։ Սակայն եկեք հասկանանք, թե ինչքանո՞վ կարող է մեր պես փոքր ազգը գոյատևի և պահպանի իր տեսակը նման խառնիճաղանջ գեոպոլիտիկ իրականությունում, երբ աշխարհում փաստացի ընթանում է երրորդ համաշխարհայինը։
Մի ազգ, ով այս պահին չունի ո՛չ ազգային դպրոց, ո՛չ փաստացի ազգային մտածելակերպ, ո՛չ խելքը գլխին բանակ, ո՛չ էլ հայրենանվեր կառավարիչ։ Մի կառավարիչ, ով ամեն օր բարբաջում է նախկինի թալանի ու նախկինում արված սխալների մասին, այն դեպքում, երբ երկիրը ղեկավարում է արդեն 6 տարի, իսկ այդ 6 տարիների ընթացքում ամբողջովին առկա է նոր աշխարհ, ու նոր հայեցակարգեր։
Ազգային պտկանելիության հարցը այսօր առկա է ամենուր, անգամ, դրա ցանկալի Եվրոպան, որտեղ, իբր թե, «դեմոկրատական» իրողություն է, ամենուր՝ տակից, առաջ են տանում սեփական ազգային բաղադրիչը, սակայն Նիկոլայի համար ամեն հայկականն ատելի է։ Տեսեք՝ ինչ է ասում․ «ՀՀ թիվ մեկ հերոսը հարկ վճարող հայն է»։ Սա դասական նեոպանթուրքիստի տեսլական է, երբ դարեր շարունակ հայ ազգին նայել է որպես կոռ ու բեգար տվող մատերիալ, երբ ամեն կերպ զսպել է եկեղեցուն (գուցե տարօրինակ թվա, բայց թե՛ մոնղոլը թե՛ թաթարը, թե՛ թուրքը, թե՛ բոլշևիկը եկեղեցու նկատմամբ այսքան համակարգային կազմաքանդում չեն արել, ինչն այսօր արվում է Նիկոլի փձռամբ), ամբողջովին մաքրել ազգային հիշողությունը (օրինակ՝ գերբի վրայից հանել արքայատոհմերի սինվոլները, դպրոցներից՝ փառքի անկյունները), իսկ դրա փոխարեն, որպես աղանդեր մատուցել «նախկինում եղած թալանը»։
Նշենք, որ անգամ «նախկին թալանի» ժամանակ, որն իրական է այնքանով, ինչքան հայկական արբանյակի ու «Սեպուհի» օրակարգը, Հայաստանի սահմանը Բավրայից Թալիշ էր, իսկ նախագահ Սարգսյանը՝ ցանկացած երկրի ղեկավարի հետ (Նիկոլ, կարող էս բերել ցանկացած երկրի ղեկավարի դեպքը) խոսում էր բացառապես պետության ու Հայրենիքի դիրքերից, ու քո նման չէր խոնարհվում ու էկրանից անադեկվատ շարժումներ անում։ Էլ չեմ խոսում թողած ժաանգության մասին․ որ էդքան խոսում էս Սերժ Սարգսյանի թողած ժառանգության մասին, ուղղակի մի օր ինքդ քո առաջ նստի հայելու առաջ ու, եթե կարող էս, քեզ հարցրու, թե դու էս ի՞նչ բերեցիր մեր բոլորի գլխին ու Աստծուց խնդրի (իհարկե ես մեծ կասկած ունեմ, որ դու Աստված ունես, կամ եթե ունես, ապա որ կրոնական դավանաբանությանն է), գոնե Ֆռանգյուլի բախտին արժանանաս։
Facebook
Twitter

Կարդացեք նաև