Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ գործ են իշխանությունները կարում Սամվել Շահրամանյանի վրա և ինչո՞ւ. մանրամասնում է ԱՀ նախագահը | Այսօր Հայաստան կառաքվի ֆրանսիական պաշտպանական uպшռшզինnւթյшն խմբաքանակ. Le Figaro | Էս չե՞ք նիկոլի uտրուկներ, անինքնասերներ, նիկոլը ոնց ուզում ա ոտքերը մաքրումա ձեր դիպլոմների վրա․ Աստղիկ Գալեյան | Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ | Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վшնդшլիզմի հերթական զnh․ Լուսանկարներ | Ադրբեջանի ԱԳՆ-ն դшտшպшրտել է Մակրոնի «հայամետ» հայտարարությունները | Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այսօր կժամանի Հայաստան | Նոր օրենսդրական փոփոխություններով կարգավորվել է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը | Տիգրան Շոխոյանը նոր պաշտոն է ստացել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավթաշենում 4000-5000քմ բակային տարածք ազատվել է шպoրինի կառույցներից | Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը․ Արմեն Աշոտյանը՝ կшլшնшվшյրից | Փորձում են Արցախի հարցի վրա կափարիչ դնել ու փակել այն. Աշոտ Դանիելյանի գործը շինծու է. Սամվել Շահրամանյան | Ռուսաստանը պատրաստակամ է զարգացնելու և ընդլայնելու գործակցությունը նոր ուղղություններով. Կոպիրկինը՝ Հայրապետյանին | Երկու եղբայրներ են դшնшկшհшրվել, որոնցից մեկը մшhшցել է. նոր մանրամասներ | 9-ամյա տղան шյրվшծքներով՝ ծшյրшհեղ ծшնր шխտnրnշմամբ հnսպիտшլшցվել է

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել բռնկվшծ hրդեhի մասին

ՆԳՆ-ից NewDay.am-ին հայտնում են․

Փետրվարի 10-ին, ժամը 09.40-ին, ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 47/2 հասցեում գտնվող պահեստային տարածքում հրդեհի բռնկման վերաբերյալ:
Ժամը 09.41-ին դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Դեպքի վայր է մեկնել նաև ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավարությունը՝ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ:
Ձևավորվել է օպերատիվ շտաբ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6000 քմ պահեստային շինությունում. տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.00-ին։
Նախնական տվյալներով՝ մոտ 6000 քմ ընդհանուր պահեստային տարածքում այրվել է 5000 քմ հատվածը՝ պահեստավորված ապրանքներով: Կանխվել է հրդեհի հետագա տարածումը, իրականացվել է պահեստավորված գույքի տարհանում։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, ԵՓՎ և մոտակա մարզային փրկարարական վարչություններից 16 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենա, բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ օպերատիվ խումբն ու հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Հրդեհի վայրում հերթապահել են ոստիկանության աշխատակիցներ, շտապօգնության բրիգադ։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Facebook
Twitter

Կարդացեք նաև