«Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեհսբուքյան էջում հայտարարություն է տեղադրվել, որում նշվում է, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի անունով կեղծ էջ է բացվել․
Կոչ ենք անում հեռու մնալ մանր ու նենգ քայլերից. Առուշ Առուշանյանի անունով կեղծ էջ է բացվել
______________________________________________
Հարգելի հետևորդներ, գործընկերներ, լրագրողներ, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի անունով ֆեյսբուքում կեղծ էջ է բացվել, որի հետ Առուշանյանը որևէ առնչություն չունի։
Բազմաթիվ նամակներ ենք ստանում, որ ֆեյք էջի հետևում կանգնած անձը (անձինք) ընկերության հայտեր և հաղորդագրություններ են ուղարկում Առուշանյանին ծանոթ և անծանոթ մարդկանց, լրագրողների։
Հորդորում ենք չտրվել սադրանքներին, չընդունել կեղծ էջից (էջերից) ուղարկած հայտերը, արգելափակել, իսկ ֆեյք օգտատերերին կոչ ենք անում հետ կանգնել մանր ու նենգ քայլերից, սադրիչ գործողություններից։


















































