Հավաստի լուրեր

ԱՐՏԱԿԱՐԳ․ դшտшպшրտյшլը նախ կшրել է շուրթերը, ապա գնդшսեղով միшցրել իրшր | Բայրամովը նոր հայտարարություն է արել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բոլորիս հայացքները դեպի Փարիզ՝ դեպի Օլիմպիական բարձունքներ»․ Գագիկ Ծառուկյանն ընդունել է չեմպիոններին | Փետրվարի 28-ից հետո ականատեսը կարող ենք դառնալ նոր պшտերшզմшկшն օջախի ստեղծմանը. Դավիթ Կարապետյան | Տիգրան Ավինյանը նոր հանձնարարական տվեց | Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար․ Տիգրան Ավինյան | Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, այն դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար | Բաց նամակ` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Ա. Մանասյանին | Այդ կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության հшնցшվոր шնտшրբերության պայմաններում, շարունակում է «եփվել». Տիգրան Աբրահամյան | Տղամարդը կшսկшծվում է uպшնnւթյան uպшռնшլիքի տակ համատիրության նախագահի հետ uեռшկшն հшրшբերություն ունենալու մեջ. մանրամասներ | ՆԳՆ պարզաբանումը՝ 00oo000 հաշվառման համարանիշը 300,000 դոլարով վաճառելու մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրքի բացօթյա տոնավաճառ, պոեզիայի ընթերցում, համերգ | Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից | Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիայի հավաքականին | ՖՈՏՈ․ Թող հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակների առաջին հորիզոնականներում․ Գագիկ Ծառուկյան

Լրահոս

Աննա Հակոբյա՞նն է կանգնած Վեհափառի դեմ շարժման թիկունքում

Վերջին օրերին ԶԼՄ-ներում հաճախ է խոսվում փետրվարի 24-ին Էջմիածնում հրավիրված ինչ-որ ակցիայի մասին, որի նպատակն է իբր «գահընկեց» անել Ամենայն Հաոց կաթողիկոսին: Այսպես կոչված «Վարդանանք» շարժման գլխավոր դերակատարներն են մի կարգալույծ քահանա ու Լոս Անջելեսից վերջերս հատուկ հանձնարարությամբ Հայաստան փոխադրված անդրանիկ դովլաթյանը՝ Հայաստանի իշխանությունների հերթական խեղկատակ-բլոգերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը:

«Անիամստ է խոսել քաչալ անդոյի գլենդելյան արկածների ու հրավիրած ակցիաների մասին, որոնց նույնիսկ հետիշխանափոխության էյֆորիայի ֆոնին հազիվ չորս-հինգ մարդ էր մասնակցում (տեսագրության հղումը ներքևում):

Բայց հետաքրքիր է իմանալ, թե հիշյալ ծաղրածուն ինչպե՞ս կամ ավելի ճիշտ ո՞ւմ հրահանգով է հանկարծ հայտնվում Հայաստանում ու որոշում Վեհափառի դեմ շարժում գլխավորել:

Պատասխանը կարելի է գտնել հենց դովլաթյանի ֆեյսբուքյան էջում անցած դեկտեմբերի 5-ին հայտնված մի լուսանկարում, որտեղ նրա կողքին հայտնի ստելլա սարուխանյանն է: Լուսանկարն իհարկե իր էջում հրապարակել է հենց ստելլա սարուխանյանը և թագ է արել դովլաթյան անդոյին: Լուսանկարն արված է նիկոլի ու նրա կոնջ մասնակցությամբ կազմակերպված բերքահավաքի փառատոնին:

Իսկ թե ո՞վ է ստելլա սարուխանյանը կարծում եմ բացատրության կարիք չունի:

Հիշյալն անցած հունիսին հայտարարեց, որ հանդիսանում է աննա հակոբյանի ներկայացուցիչը և այնուհետև տարբեր միջոցառումներին ընկերակցում է նրան ու հաճախ հանդես է գալիս աննա հակոբյանին գովերգող գրառումներով: Ի դեպ, ստելլան յություբյան ֆեյք ալիքների՝ փերֆեքթիվիների, համակարգող շավարշ սարուխանյանի հարազատ քույրն է, ում ձայնը կարելի է լսել այդ ալիքների տեսագրություններում (https://antifake.am/am/news/1043):

Ծիծաղելի է երբ ծաղրածու անդոն եկեղեցու դեմ իր պայքարն արդարացնում է Արևմտյան Ամերիկայի Հայոց թեմում ծառայող Տեր Վազգեն քհնյ. Մովսիսյանին ներկայացնելով որպես ԼԳԲՏ համայնքի պաշտպան ինչն իհարկե ժամանակին պաշտոնապես հերքվել է քահանա հոր կողմից (ի դեպ, Տեր Վազգեն Մովսիսյանն իր հեղինակային հաղորդումներով հսկա դերակատարություն ունի ամերիկահայ երիտասարդությանը Հայոց Առաքելական եկեղեցու հետ ծանոթացնելու հարցում), իսկ ինքը մատներով հաղթանակի նշան ցույց տալով լուսանկարվում է ստելլա սարուխանյանի կողքին ով ռոման բաղդասարյանների ու գնել սարգսյանների հետ միասին ուղիղ եթեր է մտնում :

Առավել ծիծաղելին այն է, որ դովլաթյան անդոյի դեմ պայքարի է դուրս գալիս դոն պիպոն: Իսկ դոն պիպոյի մասին առ ի հիշեցում ասեմ, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո նրա ուղղորդմամբ էր, որ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ գործողություններ սկսվեցին: Գործողությունների արդյունքում երկուսն էլ կալանավորվեցին: դոն պիպոն կարճ ժամանակ անց ազատ արձակվեց, իսկ գեներալ Մանվելի ճակատագիրը բոլորս գիտենք»:


Facebook
Twitter

Կարդացեք նաև