Հավաստի լուրեր

«Խաղաղության բանակցությունների ավարտի համար երկու կողմի ցանկությունն է հարկավոր». Ադրբեջանում ՌԴ դեսպան

Известия-ին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը ուղղակիորեն փոխանակում են խաղաղության պայմանագրերի նախագծերը։

Ըստ դեսպանի՝ այն, ինչ առաջարկում է ադրբեջանական կողմը, իր կարծիքով, միանգամայն արդարացված, ստանդարտ ձևակերպումներ և հոդվածներ են, որոնք, որպես կանոն, գոյություն ունեն կողմերի միջև խաղաղության պայմանագրերում: Եվ, սկզբունքորեն, այն առաջարկների հիման վրա, որոնք անում է Բաքուն, ինձ թվում է, կարելի է արագ ավարտել այդ բանակցությունները։

Իրենք պատրաստ են տրամադրել մոսկովյան հարթակը, պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում տրամադրել մեր փորձաքննությունը, տեքստի վերաբերյալ մեր խորհուրդները։ Այստեղ իրենք ադրբեջանցի գործընկերների հետ շատ լավ փոխգործակցություն ունեն։ Ինքը տեսնում է, որ Ադրբեջանը տրամադրված է շատ արագ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունները։ Սակայն, ինչպես հայտնի է, բանակցություններն ավարտելու համար նման ցանկություն պետք է ունենա երկու կողմը»։

Դեսպանը նաև նշել է, որ հայկական կողմը ձգձգում է Ադրբեջան-Նախիջևան կապի բանակցությունները։

«Այս թեման ադրբեջանական կողմի համար շատ կարևոր է։ Դա կայուն տրանսպորտային երթուղու, Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային ուղիների առկայությունն է։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ընդհատվել են բոլոր հաղորդակցությունները, անջատվել է էլեկտրաԷներգիայի մատակարարումը Նախիջևան։ Ուստի Ադրբեջանի համար երթուղու անվտանգությունը (մոտավորապես 46 կմ) վերացական թեմա չէ։ Այս երթուղու վրա կան նաև թունելներ, այնտեղ, իմ կարծիքով, կա նաև կամուրջ։ Ռուսաստանը պատրաստ էր բավականին արագ վերականգնել այս երթուղին իր հաշվին։ Ինձ համար ոչ այնքան հասկանալի պատճառներով հայկական կողմը ձգձգում է բանակցությունները», — նշել է Եվդոկիմովը։

 

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest