Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Ադրբեջանական էվրիկա. Դավիթ Կարապետյան

Միջազգայանգետ Դավիթ Կարապետյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ադրբեջանական էվրիկա…
Միջինասիական յայլեքից Հայկական լեռնաշխարհ հորդած անդեմ ու պատմազուրկ քոչվոր ցեղը որքան պետք է ողորմելի, տգետ ու մեզանից «աբիժնիկ» լինի, որ պատմագրությունը պետական մակարդակով ֆալսիֆիկացնի ու որպես դիրքորոշում հայտնի, թե հայերն առաջին անգամ ներկայիս Հայաստանի և հարակից տարածքներում հայտնվել են 1828 թվականից…
Դե իսկ իրենք էլ դարերով ապրել ու արարել են ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ….
Ուրեմն նայում եմ ու զվարճանում, թե ինչքան ամոռալ, թշվառ ու խղճուկ են մեզ հարևանածները, որոնց ձեռքին «միակ փաստը» պետք է լինի ռուս նկարիչ Վ. Մաշկովի՝ «Գնդապետ Լազարևի անձնական հրամանով Պարսկաստանից 40.000 հայերի տեղափոխումը ադրբեջանական հողեր (Նախիջեւան, Ղարաբաղ, Իրևան) 1828 թ.» վերտառությամբ նկարը, որն էլ պետք է դարձնեն դրոշակ ու այն հրամցնեն ինչպես սեփական ժողովրդին, այնպես էլ ողջ աշխարհին…
Անֆասոն քոչվոր ցեղն ախր ուրիշ «փաստ» այլևս չունի, թե չէ՝ «վայ մեզ»…
Կրկնակի զավեշտն էլ այն է, որ վերջինիս նկարի վրայի տեքստը, մասնավորապես՝ «ադրբեջանական հողեր (Նախիջևան, Ղարաբաղ, Իրևան)» ըստ քմահաճույքի իրենք են ավելացրել , այն դեպքում, երբ օրիգինալ նկարում նման արտահայտությունը բացակայում է…
Հիմա ինչպես այս պատմազուրկ տգետներին հասկացնես, որ այո՛, Թուրքմենչայի հաշտության պայմանագրից հետո Գրիբոյեդովի միջնորդությամբ ու օժանդակությամբ տեղի է ունեցել հայերի ՆԵՐԳԱՂԹԸ Պարսկաստանից:
Ներգաղթը, վերաբնակեցումը, տեղափոխումը, ոչ թե առաջին անգամ այնտեղ հայտնվելը…
Որ այդ 40 հազար ներգաղթյալներից զատ, իրենց պատմական հայրենիքում այդ պահին և դարեր ի վեր ապրում էին հարյուր հազարավոր հայեր:
Էլ ինչպես բացատրեմ այս անոմալ ինֆանտիլներին, որ ընդհակառակը՝ քոչվորներին բնորոշ ձևով, նրանք են դեգերելով հասել այս տարածաշրջան, հարևան Իրանից վերցրել նրա հյուսիսային նահանգ՝ «Ատրպատական» անվանումը, փոքր-ինչ ձևափոխել ու արհեստականորեն, ստեղծված, շինծու պետության անուն են դարձրել…
Որ մինչ 1960-ականները այս անհայտ միավորմանը «Կովկասյան-թաթարներ» էին անվանում, որովհետև անվանում չունեին…
Որ Հեյդարը տվայտվում էր միայն այդ փաստով ու աղերսում, որ գոնե իրենց «թուրքեր» անվանեն…
Եվ որ՝ «Ղուրբան Լենին պապիկին» ասելով պետք է ման գան, որ նրանց անուն, տարածքներ ու պետականություն օդից շնորհեց…
Որն ասեմ, որը՝ թողնեմ…
Ինչևէ, մարտնչող տգիտության, զոռբայության ու նագլիության մարաֆոնը շարունակվում է…
Չնայած մեկը ես դրանից «կայֆ եմ բռնում»…
Այնպես որ՝ թյուրք-սելջուկ-օղուզ, կարա-ակ կոյունլու ցեղախմբերից մնացորդներ, շարունակեք ասել նման անհեթեթություններ ու խայտառակվեք ողջ աշխարհով…
Մանավանդ, որ սեփական պատմություն ու պատմագրություն չունեք:
Ունեք ուրիշինը գողանալու, սեփականաշնորհելու ձիրք, ուրիշ՝ ոչինչ…
Չնայած՝ դա էլ է յուրահատուկ տաղանդ…
Այդ տաղանդի շնորհիվ է, որ 44-օրյա պատերազմից հետո, նրանց մոտ ստացվում է աշխարհին լսելի դարձնել այնպիսի արհեստական եզրույթներ ինչպիսիք են՝ «Արևմտյան ու Հարավային Ադրբեջանը»…
Իհարկե՝ «Հյուսիսային ու Արևելան ադրբեջան» էլ են մոգոնել, որոնք «կծնվեն» Արևմտյանի ու Հարավայինի ստեղծումից / միացումից հետո:
Ուղղակի հիմա իրենց մոտ ռուսի ասած՝ «кишка тонка»-ն է, որ Հյուսիսայինի տակ ՌԴ-ին «предъявка» անեն Դերբենտն ու Մախաչկալան, Վրաստանին էլ՝ Թիֆլիսը, Մարնեուլն ու ողջ Կախեթիան…
(Բուհերի համար նախատեսված Ադրբեջանի պատմության գրքի մեջ նշվում է, թե իբր «1801 թվականին տեղի է ունեցել ռուս-ադրբեջանական պատերազմ, որի արդյունքում ռուս ցար Ալեքսանդր 1-ինի «Մանիֆեստով» Ռուսական կայսրությունը գրավել է իրենց պատմական հայրենիքի հյուսիսային հողերը», դե իսկ Թբիլիսին, իր հարակից տարածքներով, որպես բարի կամքի դրսևորում նվիրատրվել է վրացիներին):
Ինչ վերաբերվում է «Արևելյան Ադրբեջան» ասվածին, ապա հիմա պետպատվերով ադրբեջանցի գիտնականները պրպտում են, որ մի հարմար տարածք գտնեն, արհեստականորեն հիմքեր ստեղծեն, այդկերպ անվանեն, հետո էլ պահանջատեր լինեն…
Ուղղակի, թարսի պես՝ անմիջապես արևելքում Կասպից ծովն է, դե իսկ նրանից անդին՝ Թուրքմենստանը:
Չի բացառվում, որ մի գեղեցիկ օր թուրքմեններն իմանան, որ իրենց պետությունը դա «Արևելյան Ադրբեջանն» է, ուզբեկներն էլ զարմանան, որ Սամարղանդը հենց այդ «Արևելյան Ադրբեջանի» մայրաքաղաքն է…
Այնպես որ, աշխարհի պետություններ, գրադարաններ, թանգարաններ՝ ճղեք-թափեք հազարամյա արխիվային փաստաթղթերն ու քարտեզները…
Պարզվում է՝ դրանք բոլորը սուտ են ու կեղծիք…
Ճիշտը՝ «Ադրբեջան» կոչվող արհեստական պետության ղեկավարության նկարած քարտեզներն ու սրա-նրա նկարնեն են…
Ինչևէ, մառազմը սահմաններ չունի…
Ադրբեջանցիների մասին ամենաճիշտ գնահատականն ու բնութագիրը վերջերս տվել է ազգությամբ թալիշ մի լրագրող, ասելով՝ «Լինել ադրբեջանցի՝ նշանակում է ապրել պարսկական հողում, կարդալ ռուսական գրականություն, ունենալ հայկական ճարտարապետություն, դավանել արաբական կրոն, նշել թալիշական տոները, գնել արևմտյան տեխնիկա, լսել կովկասյան երաժշտություն, խմել վրացական գինի, բայց և ի վերջո պնդել, որ ամեն ինչ քեզ է պատկանում, և որ դու ատում ես բոլոր այս ժողովուրդներին, ովքեր քեզ տվել են այս ամբողջ գեղեցկությունը»…
Սա եք դուք, սա է ձեր դեմքը…
Սպասենք նոր, զավեշտալի աբսուրդների…
May be art of 1 person and text that says "DIPLOMA переселение армян из ирана на азербайджанские земли (нахчыван, иреван, карабах) (рисунок русского художника в.машкова). 828 год."
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031