Վարդենիսի բողոքի ակցիայի մասնակիցները բացեցին քաղաք մտնող ճանապարհը։
Նրանք հայտնեցին, որ երեկոյան Վարդենիսում հավաքվելու են և նամակ են պատրաստելու ԱԺ ուղարկելու համար։
Հիշեցնենք, որ Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները այսօր՝ փետրվարի 12-ին երկու անգամ փակել են դեպի քաղաք տանող գլխավոր ճանապարհը։
Նրանք բողոքում են Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային և վիզաների բաժնի գրասենյակը փակելու որոշման դեմ, ինպես նաև պահանջում էին հետ վերադարձնել նախկինում տեղափոխած զինկոմիսարիատը և դիահերձարանը։