Հավաստի լուրեր

40 տարվա մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը չեն ցուցադրվի Ռուսաստանում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը հարսանիքի են մասնակցել | Ադրբեջանական որևէ հող չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, որ Ադրբեջանն ուզենա հարձակվել. Իրանի դեսպան | ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլորը պատրաստվում են իրար փոր թափելու, իսկ իշխանությունները ուտել-խմելու. Արման Աբովյան | Հուսով եմ՝ իրական ընդդիմությունը սերտել է նախորդ անհաջողությունների դասերը. Արմեն Աշոտյան | Ալիևի պահանջը՝ Երևանին | Ինչու՞ է հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացին ծեծի ենթարկվել | Մենք կանգնեցրել ենք արյունահեղությունը․ Սրբազան | Կրшկոց՝ Արմավիրի մարզում․ սեփական տան ննջասենյակում հայտնաբերվել է տղшմшրդու մшրմին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կյանքիս ամենագեղեցիկ անակնկալը. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը նշում են նշանադրության 3-րդ տարին | Տարադրամի փոխարժեքներն այսօր | Ողբերգական վթար. կա զnհ, վիրшվոր | Կոտայքի պարեկները ոչ տեսանելի վայրում հայտնաբերել են անօգնшկшն ու արնшքшմ լինող երիտшսшրդի | Ողբերգական լուր Թուրքիայից. կան զոհեր

Լրահոս

Ժողովրդարավության ուղին և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը մեր միակ անվտանգային համակարգն է. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ-ից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են խորհրդարանից։

Հաղորդագրությունում նշված է․

«Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստան-Միացյալ Թագավորություն հարաբերությունների դրական դինամիկան եւ շնորհակալություն հայտնել գործընկերներին այցի համար:

ԱԺ նախագահը հանդիպման սկզբում անդրադարձել է փետրվարի 13-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական սադրանքին, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: Նա գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները եւ հայտնել հայկական կողմի մտահոգությունները:

«Ժողովրդարավության ուղին եւ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը մեր միակ անվտանգային համակարգն է եւ դրանով պայմանավորված՝ պետք է նշեմ, որ ձեր այցը Հայաստանի Հանրապետություն հատկանշական է մեզ համար»,- նշել է ԱԺ նախագահը:

Սըր Ջոն Ուիթինգդեյլը ցավակցություն եւ զորակցություն է հայտնել Ադրբեջանի ռազմական գործուղության հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ հայ ժողովրդին:

Հանդիպման օրակարգում էին Հայաստան-Միացյալ Թագավորություն միջխորհրդարանական համագործակցությունը, անվտանգային, առեւտրատնտեսական եւ այլ ուղղություններով փոխգործակցության ընդլայնումը եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Բրիտանացի խորհրդարանականները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանում շարունակական ժողովրդավարական բարեփոխումները եւ հայտնել իրենց պատրաստակամությունը` նպաստելու այդ բարեփոխումների հետագա զարգացմանը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև