Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը ներկայացրել է իրականացված ստուգումների և դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրություն

ՔՏՀԱ տեսչական մարմնից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից 2023թ․  հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում իրականացված ստուգումների և դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրություն

2023 թվականի ընթացքում Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրով հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում նախատեսված էր կատարել ստուգումներ 252 տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 294 արտադրական նշանակության օբյեկտներում, բենզա-գազա լցակայաններում, առևտրի և հասարակական սննդի, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող օբյեկտներում, գիտական և ուսումնական հաստատություններում, հյուրանոցներում, մինչև 800 նստատեղով մշակութային հիմնարկներում, ընդհանուր, գյուղատնտեսական նշանակության և նավթամթերքի պահեստներում, հիվանդանոցներում, տրանսպորտային և  կառավարման հիմնարկներում։

Ստուգումների գործունեության տարեկան ծրագրով նախատեսված 68 օբյեկտ չի ստուգվել` փաստացի չգործելու (այդ թվում՝ ժամանակավոր դադարեցման), առցանց գործելու, հաշվառումից հանված կամ սնանկ լինելու հիմնավորմամբ։

Ոչ պլանային 8 ստուգում իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա։

16 հանձնարագրի կատարում ընթացքի մեջ է:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 218 վերստուգում:

2023 թվականի ընթացքում կատարած ստուգումներ/վերստուգումներն ըստ մարզերի բաշխված են հետևյալ կերպ. Շիրակ՝ 21 ստուգում,   16 վերստուգում,   Լոռի՝ 17/25, Գեղարքունիք՝ 25/4, Կոտայք՝ 16/54, Արագածոտն՝ 11/14, Սյունիք՝ 8/7, Տավուշ՝ 16/21, Արարատ՝ 13/6, Վայոց ձոր՝ 5/11, Արմավիր՝ 25/45։

Մայրաքաղաք Երևանում արվել են 64 ստուգում և 15 վերստուգում։

2023թ․ ստուգումների արդյունքում արձանագրվել է 1895 խախտում, որից 1020-ը՝ Երևանում, մնացած 875-ը՝ մարզերում։ Մարզային պատկերը հետևյալն է․ Գեղարքունիք՝ 238,  Արմավիր՝ 153, Սյունիք՝ 45, Լոռի՝ 115, Կոտայք՝ 91, Տավուշ՝ 85, Շիրակ՝ 80, Արարատ՝ 35, Արագածոտն՝ 17,  Վայոց ձոր՝ 16  խախտում։

Ընդհանուր նշանակության 48 պահեստներում և բազաներում բացահայտվել է 528 խախտում։  Ստուգումներից 3-ն իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա։

Նշված ժամանակահատվածում ստուգվել է 200 մ2 և ավելի մակերեսով առևտրի և հասարակական սննդի 46 օբյեկտ, արձանագրվել է 257 խախտում։

Մինչև 200 մ2 մակերեսով առևտրի և հասարակական սննդի 14 օբյեկտում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է 33 խախտում։

200 մ2 և ավելի մակերեսով արտադրական կազմակերպությունների 87 օբյեկտներում արձանագրվել է 552 խախտում։  Ստուգումներից 3-ն իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա։

   Մինչև 200 մ2 մակերեսով արտադրական կազմակերպությունների 41 օբյեկտներում արձանագրվել է 117 խախտում։    9 բենզալցակայանի ստուգումների արդյունքում արձանագրվել է 37 խախտում։

Կառավարման 24 հիմնարկում արձանագրվել է 140 խախտում։ Ստուգումներից 3-ն իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա։

2023թ․ ստուգվել է 14 գազալցակայան,  արձանագրվել՝ 111 խախտում։

  Գիտական և ուսումնական 3 հաստատություններում արձանագրվել է 21 խախտում։

6 հյուրանոցների և հանրակացարանների ստուգումների արդյունքում արձանագրվել է 27 խախտում։

Նավթամթերքների 3 պահեստում արձանագրվել է 18 խախտում։

2023թ․ իրականացված ստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել է պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 164 կարգադրագիր։

Ստուգումների և վերստուգումների արդյունքում պարզվել է, որ առանց թերությունների շահագործվում է 133 սուբյեկտի 137 օբյեկտ։

ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ․  հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է հրդեհատեխնիկական 799 հետազոտություն, արձանագրվել՝ 3130 խախտում։

74 բենզալցակայանի հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում արձանագրվել է 336 խախտում։

Նշված ժամանակահատվածում վերահսկողական գործառույթ է իրականացվել 54 գազալցավորման կայանում, արձանագրվել է 320 խախտում։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական 11 հիմնարկի հակահրդեհային վիճակի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է 167 թերություն, որոնց վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարին։

Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական սննդի 109 օբյեկտներում արձանագրվել է 446 խախտում։

Տեսչական մարմնի կողմից ուսումնասիրվել և տրամադրվել է 1174 եզրակացություն՝ նախագծային փաստաթղթերի հակահրդեհային պահանջների համապատասխանության վերաբերյալ:

Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 932 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին: Տրվել է 735 դրական և 197 բացասական եզրակացություն։

Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են հրդեհի ազդանշանի ինքնաշխատ 11 համակարգի փորձարկման աշխատանքներին։

ՔՏՀԱՏՄ կողմից հաշվառվել և վերլուծվել է 2023 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրված 5248 հրդեհի դեպք, որից 19-ը՝ մահվան ելքով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031