ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Դոնեցկի մերձակայքում գտնվող Ավդեևկա բնակավայրն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու մասին։
ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են նահանջել։ ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել նրան դիրքերին և հենակետերին և շարունակում են հարձակողական գործողությունները։
Գերատեսչության տվյալներով՝ ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել 31,75 քկմ տարածք։ Նշվում է, որ Ավդեևկայի համար մղվող մարտերում ուկրաինական կողմի կորուստները միայն վերջին 24 ժամում գերազանցել են 1,5 հազարը։


















































