Աստղիկ Գալեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է` կիսվելով նաև Արամ Գևորգյանի գրառմամբ․
Հայաստան 21-րդ դար, երբ դատավորը ընդմիջում հայտարարելով 30 րոպե և ուղիղ ցուցում ստանալով տերերից, կալանքի որոշում է կայացնում ստորաբար, մնում էր ասեր «ինչ անեմ տուն եմ պահում»։ Էս չե՞ք նիկոլի ստրուկներ,անինքնասերներ,նիկոլը ոնց ուզում ա ոտքերը մաքրումա ձեր դիպլոմների վրա
Ներկայացնում ենք նաև Արամ Գևորգյանի գրառումը․
Միսաք Մանուշյանը Եղեռնից մազապուրծ եղած ու Ֆրանիսայում հաստատված մարդ էր, ով ընդամենը 18 տարի ապրելով այդ օտար երկրում, այդ երկրի ազատության համար պարտիզանական պայքար մղեց ու պայքարեց մինչև վերջին շունչը։
Երեկ Միսաքի ոչ ծննդավայր, ոչ էլ Հայրենիք համարվող երկրի իշխանությունները նրա ու կնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփեցին։ Միսաքը Ֆրանսիայի ազգային հերոս է։
Հայաստան, 21-րդ դար։ Սեփական հայրենիքի համար անձնազոհաբար կյանքները տված 18-20 տարեկան տղերքի վերջին հանգրվան Եռաբլուրը 4 տարի է չեն կարողանում սարքել, այ տղերքի ծնողներին դատում են, այդ տղերքի ծնողների դեմ ատելության քարոզ է գնում պետական մակարդակով։
Սա էն ամենն է, ինչ պետք է իմանալ նիկոլի օրոք սեփական հայրենիքի պաշտպանության համար ընկածների հանդեպ «հարգանքի» մասին:


















































