ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել, որում նշվում է՝ այս գիշեր ուկրաինական ռուսաստանյան հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի շրջանի և Սև ծովի վրա վեց անօդաչու են ոչնչացրել:
ՌԴ ՊՆ-ի ձևակերպմամբ՝ այս գործողությամբ ահաբեկչություն է կանխվել․
«Այս գիշեր Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների դեմ ինքնաթիռային տեսակի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։
Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են անօդաչու թռչող սարքեր Բելգորոդի շրջանի տարածքում՝ 2 անօդաչու և Սև ծովի վրա՝4 անօդաչու»,- նշված է հաղորդագրության մեջ:


















































