Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թnւրքի nտը չեմ թnղի մտնի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը պшտերшզմ է հայտարարել ժողովրդին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կենդանի քարտեզ եմ, Նիկոլ, քեզ ասելիք ունեմ. 96 տարեկան տատիկ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկու սուտկա է այստեղ են, հղի կին էլ կա. Դանիելյանը կարծես դեմ չէր, որ ճանապարհը բացեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն ո’չ ազգի, ո’չ պետականության, ո’չ ինքնության հետ որևէ աղերս չունի, հայկական էլիտա է պետք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միանում եմ ժողովրդի պшհшնջին, ուղղակի հարսն արդեն քանի ժամ ա` մեզ ա սպասում, գնանք, հասնենք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասում են փոխհատուցում կտանք, մենք տուն չենք ծախում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկաններից հայրենասեր չլինեք. nւժnվ փողոց բացող ոստիկան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տատիկը նստեց գետնին, ճանապարհը բացող չկա | Բшքվnւմ խnշnր hրդեh է (լուսանկար) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ ասում են Ադրբեջшնի գnրծшկшլ, հшնցшգnրծ. լրագրողը` ՔՊ-ական Ղալումյանին | Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը | Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խnշտшնգմшն է ենթարկվել․ փակ տարածք է | Թnւրքիшն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սшհմшնшզшտմшն հանձնաժողովների նիստում ձեռք բերված պայմանավորվածությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզմшն կոչը

Լրահոս

Կարմիրով նշվածը Տիգրանաշենն է՝ Հայաստանի տարածքում, Ադրբեջանը ինչ անելիք ունի մեր՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ 1991թ. գծված ՏԱՐԱԾՔՈՒՄ. Ռուզաննա Մալխասյան

Ռուզաննա Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
1993թ. հունվարի 22-ին ԱՊՀ անդամ պետությունները միմյանց սահմանները ճանաչել են ընդունված ԱՊՀ Կանոնադրությամբ, որի կողմ այդ ժամանակ չի եղել Ադրբեջանական Հանրապետությունը, սակայն Հայաստանի Հանրապետությունը եղել է կողմ և ԱՊՀ անդամ պետությունները ճանաչել է ՀՀ սահմանները՝ Տիգրանաշենը և Տավուշի 7 գյուղերը ներառյալ։
‼️ Հիշե՛ք՝ Ադրբեջանը դարձել է ԱՊՀ անդամ պետություն համաձայն ԱՊՀ կանոնադրության 2-րդ գլխի 7-րդ հոդվածի 3-րդ կետի։ Ադրբեջանը չի հանդիսանում ԱՊՀ հիմնադիր-պետություն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին չի ստորագրել ԱԼՄԱ ԱԹԱՅԻ Հռչակագրին կից համաձայնագիրը, իսկ 1992թ, հոկտեմբերի 7-ին ամբողջությամբ մերժել է ԱՊՀ համաձայնագրի վավերացումը։ Այս հանգամանքը հաստատված է նաև ԱՊՀ Տնտեսական դատարանի 1994թ. մարտի 31-ի հ. 02/94 որոշմամբ։
‼️ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է ԱԼՄԱ ԱԹԱՅԻ հռչակագիրը 1991թ. դեկտեմբերի 21-ին։ ԱՊՀ երկրների Կանոնադրության հաստատման ժամանակ, երբ Ադրբեջանը դեռ չի եղել անդամ պետություն, մյուս բոլոր հիմնադիր-պետությունները ընդունել են Հայաստանը՝ իր գոյւղերով, սահմաններով, քաղաքներով հանդերձ։
‼️ 1993թ. սեպտեմբերի 24-ին երբ Ադրբեջանը ստորագրել է և դարձել ԱՆԴԱՄ պետություն ԱՊՀ-ին՝ համաձայն ԱՊՀ կանոնադրության և ԱԼՄԱ ԱԹԱՅԻ ՀՌՉԱԿԱԳՐԻ անդամակցող պետությունները պետք է ✅ ՃԱՆԱՉԵՆ և ՀԱՐԳԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆԽԱԽՏԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ։
«ՏԻԳՐԱՆԱՇԵՆ» բնակավայրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության համար ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ նշանակության տարածք, քանի որ միացնում է Արարատի մարզը Վայոց Ձորի մարզին և գտնվում է Մ2 ճանապարհի աջ կողմում։
Մ 2 ճանապարհ (M 2), միջպետական նշանակության ճանապարհ է, որը հանդիսանում է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհային ցանցի կարևորագույն հատվածներից մեկը՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանը միացնում է Երասխ, Գորիս, Մեղրի բնակավայրերին՝ շարունակվելով դեպի Հայաստան — Իրան պետական սահման։
Հայաստանի միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները կապում են Հայաստանի ճանապարհները այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներին և ապահովում են միջազգային տրանսպորտային կապը։
Մ 2 ճանապարհը ունի 384.3 կմ երկարություն։
Տիգրանաշենը անկլավի կարգավիճակ չի ունեցել երբեք, բացառությամբ որոշակի թերահաս ընկալումների։
— Տիգրանաշեն բնակավայրը տեղակայված է Հայաստանի մայրաքաղաքը հարավին կապող Մ 2 միջպետական ավտոճանապարհին։
— Տիգրանաշենի հարավ-արևելքում է գտնվում Պարույր Սևակ,
— հյուսիսում՝ Լանջառ,
— հյուսիս-արևմուտքում՝ Ուրցալանջ և Զանգակատուն գյուղերը,
— հյուսիս-արևմուտքում՝ Ուրծի լեռները,
— հարավ-արևմուտքում՝ Թեժքար լեռը,
— հարավում՝ Արածո կիրճը (Դժոխքի ձոր)։ Ունի 19 կմ2 մակերես։
Մ2 ճանապարհը, որը անցնում է Տիգրանաշեն բնակավայրով հանդսիանում է նաև ՀՀ-ից դեպի Իրան արտահանումների և ներմուծումների միակ և գլխավոր մայրուղին։ Այն պարզապես չի կարող լինել թշնամի պետության հսկողության և տիրապետության տակ՝ անտեսելով անգամ ԱՊՀ պետությունների կանոնադրության դրույթները։
Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մեջ չի կարող հայտնվել ցանկացած այլ պետություն, նախ
— դա հակասահմանադրական է
— դրանով և ՀՀ իշխանությունները, և տվյալ պետությունը խախտում են ԱՊՀ երկրների կանոնադրությունը և Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքները։
✅ Տնտեսական առումով Իրանից Հայաստան տարեկան ներմուծվում է միջին հաշվարկով 350 000 000 դոլլար արժեքի ապրանք, իսկ արտահանվում է 110 000 000 դոլլար արժեքի ապրանք։
✅ Եթե կատարենք զուտ մեխանիկական հաշվարկ, ապա օրական Մ2 ճանապարհով անցնում է մոտավորապես ‼️ 20-50 մեքենա դեպի Հայաստան։
✅ Գիտենք նաև, որ Իրանից ներմուծվող ապրանքը մաքսազերծվում է, այսինքն դեպի պետ բյուջե կատարվում են վճարումներ տնտեսվարողների կողմից հարկերի տեսքով՝ ապրանքի արժեքից ‼️ 13% ից 80%-ի չափով։
✅ Այս հարկերը ուղղվում են նպաստներին, թոշակներին ինչպես նաև այլ պետական գնումներին և վճարումներին՝ պետության կողմից։ ‼️ Կտրելով Հայաստանից Մ2 կարևոր հատվածը կանգնեցնում է ՀՀ տնտեսվարոողին մեծ տնտեսական ռիսկի առաջ, քանի որ նույն
✅ Ադրբեջանը տիրանալով Մ2 ճանապարհի նշված հատվածին՝ ԿՏՐԵԼՈՒ Է ՍՅՈՒՆԻՔԸ և ՎԱՅՈՑ ՁՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ՝ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՌՆԵԼՈՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԸ և ԱՐՏԱՇԱՏԸ։
✅Գանձելու է հարկեր Իրանական մեքենաներից՝ թանկանալու է ապրանքը ՀՀ սպառողի համար՝ ստեղծվելով ոչ կայուն իրավիճակ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերություններում, ինչպես նաև քաղաքական անկայուն վիճակ, որպեսզի բերի բախման Իրանի հետ։
✅ Գանձելու է վճարումներ ՀՀ տնտեսվարողներից և Իրանի տնտեսվարողներից՝ թանկանալու է Իրանից ներմուծվող ապրանքը հայ ժողովրդի համար։
✅ Մ2 մայրուղին կառուցվել է ՀՀ հարկատուների վճարած հարկերի հաշվին, ինչպես նաև պետ բյուջե վճարվող եկամտահարկերի և սոցիալական վճարների հաշվին, ինչը հիմա ցանկանում են նվիրել Ադրբեջանին, որը իր ագրեսիվ քաղաքականության շնորհիվ մեզ նվիրել է մի մեծ ԵՌԱԲԼՈՒՐ և հափշտակած ԱՐՑԱԽ։
‼️ Ադրբեջանը գրավելու է թելադրող դիրք Հայաստան-Իրան տնտեսական հարաբերություններում և դրանով իսկ ճնշելու է ՀՀ տնտեսվարողներին՝ 1918թ. Մանթաշյանին էր պատկանում Բաքվի նավթարդյունահանումը։
Հ.Գ. Կարմիրով նշվածը Տիգրանաշենն է՝ Հայաստանի տարածքում, Ադրբեջանը ինչ անելիք ունի մեր՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ 1991թ. գծված ՏԱՐԱԾՔՈՒՄ???
May be an image of map and text
Facebook
Twitter

Կարդացեք նաև