ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Արշակ Կարապետյանը իմ պաշտոնավարման ընթացքում և գուցե նաև երրորդ Հանրապետության պատմության ընթացքում, եղել է ամենակարճ պաշտոնավարած Պաշտպանության նախարարը:
«Այդ ընթացքում, երբ նա եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ, եղել են 2021 թվականի մայիսի իրադարձությունները, հետո եղել է Պաշտպանության նախարար, այդ ընթացքում եղել 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները:
Ըստ Փաշինյանի՝ ինքը որոշում է կայացրել նրան հանել աշխատանքից, քանի որ 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանը իրեն զեկուցել է, որ սահարանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ, մինչդեռ նրա զեկուցման պահին մեր սահարանի մի շարք տեղամասերում, Ադրբեջանի զորքերը ներխուժած են եղել ՀՀ տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել: Եվ նա լինելով պաշտպանության նախարար կա՛մ տեղյակ չի եղել, կա՛մ լինելով հանդերձ Փաշինյանին չի զեկուցել: Նման իրավիճակներում ինքը՝ Փաշինյանը, որևէ մեկին կես ժամ նույնիսկ չի հանդուրժի այդ պաշտոնում: