Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թnւրքի nտը չեմ թnղի մտնի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը պшտերшզմ է հայտարարել ժողովրդին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կենդանի քարտեզ եմ, Նիկոլ, քեզ ասելիք ունեմ. 96 տարեկան տատիկ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկու սուտկա է այստեղ են, հղի կին էլ կա. Դանիելյանը կարծես դեմ չէր, որ ճանապարհը բացեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն ո’չ ազգի, ո’չ պետականության, ո’չ ինքնության հետ որևէ աղերս չունի, հայկական էլիտա է պետք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միանում եմ ժողովրդի պшհшնջին, ուղղակի հարսն արդեն քանի ժամ ա` մեզ ա սպասում, գնանք, հասնենք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասում են փոխհատուցում կտանք, մենք տուն չենք ծախում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկաններից հայրենասեր չլինեք. nւժnվ փողոց բացող ոստիկան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տատիկը նստեց գետնին, ճանապարհը բացող չկա | Բшքվnւմ խnշnր hրդեh է (լուսանկար) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ ասում են Ադրբեջшնի գnրծшկшլ, հшնցшգnրծ. լրագրողը` ՔՊ-ական Ղալումյանին | Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը | Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խnշտшնգմшն է ենթարկվել․ փակ տարածք է | Թnւրքիшն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սшհմшնшզшտմшն հանձնաժողովների նիստում ձեռք բերված պայմանավորվածությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզմшն կոչը

Լրահոս

Առևտրային ցանցերը և մատակարարները կաշխատեն նոր խաղի կանոններով

ՄՊՀ-ից NewDay.am-ին հայտնում են․

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիպում էր նախաձեռնել բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ առևտրային ցանցերի և մատակարարների համար սահմանված նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալՔննարկումը վարում էր ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանըմիջոցառմանը մասնակցում էին ՄՊՀ անդամ Շուշան ՍարգսյանըՀանձնաժողովիԷկոնոմիկայի նախարարությանՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի պատասխանատուներ և այլ շահագրգիռ անձինք 

Միջոցառումը նպատակ ուներ օրենսդրական կարգավորումների հասցեատերերին պարզաբանելու օրենքի նոր պահանջները և ուղղորդելու նրանց մինչև կարգավորումների ուժի մեջ մտնելն իրենց վարքագիծը համապատասխանեցնել նոր պահանջներին՝ ձեռնպահ մնալով հնարավոր խախտումներից:

ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ առևտրային ցանցերի և մատակարարների միջև հանձնաժողովը դիտարկել էր շահերի որոշակի անհավասարակշռվածություն՝ պայմանավորված ցանցերի՝ մատակարարների նկատմամբ ունեցած բանակցային կամ պայմանագրային առավելությամբ, որը հաշվի առնելով՝  հանձնա-ժողովը էկոնոմիկայի նախարարության և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համատեղ նախորդ տարի ձեռնամուխ եղավ օրենսդրական փոփոխությունների մշակմանը:

Նոր կարգավորումներն ընդունվել են և կսկսեն գործել մայիսի 6-ից: Օրենքի կարգավորման տիրույթում կհայտնվեն այն ընկերությունները, որոնք ունեն կամ որոնց բրենդի ներքո գործում են 4 և ավելի առևտրային օբյեկտներ, և նրանց ընդհանուր շրջանառությունը գերազանցում է 3 մլրդ դրամը: Դրանց համաձայն՝ առևտրային ցանցը պարտավոր է ունենալ պաշտոնական կայք, որում պետք է հրապարակվեն հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները և սկզբունքները: Բոլոր պայմանագրային հարաբերությունները պետք է լինեն գրավոր:

«Սա չափացանց կարևոր է, որովհետև կլինի հստակ հետագծելիություն, և պարզ կլինի իրականում առևտրային ցանցը դրսևորել է խտրական վերաբերմունք կոնկրետ մատակարարի նկատմամբ, թե դա եղել է օբյեկտիվ չափորոշիչների վրա հիմնված, ինչն էլ հնարավորություն կտա հանձնաժողովին միանշանակորեն արձանագրելու խախտումները կամ դրանց բացակայությունը: Մյուս կողմից սրանով մենք հատկապես պաշտպանում ենք ՓՄՁ-ների մուտքը ցանցեր»,-նշել է Տիգրան Մարկոսյանը:  

Առանցքային փոփոխություններից է վճարումների իրականացման համար առավելագույն ժամկետների սահմանումը՝ սննդամթերքի համար՝ ոչ ուշքան 30ոչ պարենային ապրանքների համար՝ ոչ ուշքան 60 օր:

         Ընդ որում՝ վերոնշյալ վճարումների կատարման 3 միլիոն կամ ավելի դրամի չափով 90 օրացուցային օր կամ ավելի ժամկետով կետանցը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման և տուգանքի կիրառման:

Միջոցառման ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները մանրամասնորեն ներկայացրեցին իրականացված օրենսդրական փոփոխությունները և պարզաբանումներ տվեցին ներկաներին մտահոգող տարաբնույթ հարցերի: Առանձին դեպքերի մասով առաջարկվեց եզրակացություն ստանալու դիմումներ ներկայացնել հանձնաժողով:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև