Հավաստի լուրեր

Իշխանությունը թիրախավորում է պարզ քաղաքացու, ով ընդամենը իր քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել․ «Միասնություն» շարժում | «Սամվել Վարդանյանի դшժшն խnշտшնգnւմը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունքն է»․ Հայաստանի հելսինկյան կոմիտե | Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ․ Ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թшղnւմ ենք գնացել, հшնգուցյալի տուն Նիկոլն էր գնացել. nuկեպшրցիներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոսկեպարցին զգոնությունը չի կորցնում երբեք, բայց տրամադրություններս փոխվել է. ոսկեպարցի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ հարցեր էր տալու Սուրեն Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոսկեպшրի և Բերքшբերի եռանկյունիներն են առաջարկում փոխանակել. Մախսուդյան | ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը | 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ uեքunւшլ բնnւյթի բռնի գnրծnղnւթյnւններ է կատարել և uպшնել | Տավուշցիների հետ հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ. Նազելի Բաղդասարյան | ՈՒՂԻՂ. Հրшտшպ եթեր Ոսկեպարից. ի՞նչ է ասել Փաշինյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն անվտանգության շքախմբով հեռանում է Տավուշից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Սեյմի նախագահը | Պուտինն ու Ալիևը որոշում են կայացրել ԼՂ-ից ռnւu խшղшղшպшhների վաղաժամկետ դուրսբերման մասին

Լրահոս

«Մեծ փողի հոտ են առել և ամեն գնով ուզում են պղծել մեր հոգևոր տաճարները»․ Զուրաբյանը՝ Կոնսերվատորիան օպտիմալացնելու մասին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Էս խունվեյբինների իշխանության մտադրությունը կոնսերվատորիան դուրս հանելու պատմական շենքից, որի պատերն անգամ տասնյակ տարիներ շարունակ ներծծել են Ալեքսանդր Սպենդիարյանի, Կոնստանտին Սարաջեւի, Ավետ Տերտերյանի, Գոհար Գասպարյանի եւ Տաթեւիկ Սազանդարյանի երաժշտական ստեղծագործության նվիրական հնչյունները, ցույց է տալիս, որ սրանք սրբություն չունեցող անարմատ եւ անառանցք սինլքորների ոհմակ են, որոնք պատկերացում չունեն անգամ, թե ինչ է մշակույթը, հոգեւոր ժառանգությունը եւ հայ երաժշտական դպրոցի ավանդույթի շարունակականությունը, որի պահապանն են հենց այդ կոնսերվատորիայի դահլիճները եւ լսարանները:
Ընդամենը մեծ փողի հոտ են առել եւ ամեն գնով ուզում են, Վանոյի ասած, իրենց կովի սմբակներով պղծել մեր հոգեւոր տաճարները: Նույն ճակատագիրը նախատեսել են նաեւ Գեղարվեստական ակադեմիայի եւ այլ մշակութային եւ կրթական հաստատությունների համար:
Սա` ամեն ինչ նույն «սեփական զրոյական կետից սկսելու» նիկոլական մարմաջն է, ում համար ամեն արժեք, պատմությունն ու մշակույթը սկսում են իր իշխանության գալու պահից:
«Մշակութային հեղափոխության» այս զրոների, այս անանցյալ խունվեյբինների դեմը պետք է առնել:

Facebook
Twitter

Կարդացեք նաև