Skip to main content

Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Լրահոս

8,800 դրամանոց փաթեթի դեպքում օրական 2 անգամ տրանսպորտից օգտվողների համար տոմսի գինը դառնում է 146 դրամ. մանրամասներ

Երևանի ավագանու «Քաղաքացիկան պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Աղաջանյանն իր էջում գրառում է արել՝ ներկայացնելով մանրամասներ միասնական տոմսային համակարգի վերաբերյալ և պատասխանելով հաճախ տվեղ որոշ հարցերին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ձեզ եմ ներկայացնում ողջ ճշմարտությունը միասնական տոմսային համակարգի մասին՝

Արդյո՞ք պետք էր վերանայել տրանսպորտի սակագինը 30 տարի անց։

Միանշանակ այո, քանի որ Երևանի տրանսպորտային համակարգը այսօր ներառում է ոչ թե գազելներ և ռաֆեր, այլ գերմանական և չինական արտադրոթյան ավտոբուսներ, տրոլեբուսներ որոնց տեխնիկական սպասարկման համար նախատեսված ծախսերը տրամաբանորեն այլ են և որոնց քանակը շարունակաբար ավելացվում է և արդիականցվում:

Արդյո՞ք հաճախակի օգտվող մեր քաղաքացիների համար տրանսպորտի գինը դառնում է 300 դրամ։

Իհարկե ոչ՝ օրինակ 8800 դրամանոց փաթեթ գնելու դեպքում մեկ ամսվա ընթացքում օրը 2 անգամ օգտվողների համար մեկ ուղևորության արժեքը դառնում՝ 146 դրամ, իսկ օրը 4 անգամ օգտվողների համար մեկ ուղևորության արժեքը դառնում է՝ 73 դրամ, այսինքն ոչ թե թանկանում է այլ էժանանում:

Արդյո՞ք այս համակարգը հեշտացնելու է քաղաքում տեղաշարժվելը։

Միանշանակ այո՝ քանզի Ա կետից Բ կետ հասնելու համար, քաղաքացին ստիպված չի լինելու երկար սպասել մեկ տրանսպորտի, այլ ունենալու է ՝հնարավորություն տեղփոխով ավել արագ հասնելու և հավելյալ դրա համար չվճարելու, քանի որ գնված փաթեթը տալիս է 30 օր անսահմանափակ երթևեկելու հնարավորություն: Այս դեպքում լուծվելու է նաև որոշ տրանսպորտային գծերի գերծանրաբեռնվածությունը:

Արդյո՞ք կան խմբեր որոնց համար դժվար է վճարել մեկ ուղևորության համար 146 դրամ:

Միանշանակ այո և այդ պատճառով էլ Երևանի ավագանին մինչև սեպտեմբեր ձեզ է ներկայացնելու այն բոլոր արտոնյալ խմբերի համար նախտեսված փաթեթը ըստ որի բոլոր այդ թիրախային խմբերը երթևեկելու են անհամեմատ մատչելի գներով կամ անվճար :

Ադյո՞ք հազվադեպ տրանսպորտից օգտվող քաղաքացիները կամ զբոսաշրջիկները պետք է երևեկեն ավելի թանկ սակագնով:

Մինաշնակ այո՝ այսպիսի պրակտիկա է գործում աշխարհի բոլոր երկրներում և այդ հեվելյալ գումարները հնարավորություն են տալիս արտոնություններ տրամադրել այն մարդկանց համար, որոնց համար այդ 146 դրամը իրոք բեռ է:

Եվ վերջում հավելեմ, տրանսպորտի գինը վերանայվել է ՝ 10 տարի անց քաղաքային հաջորդ իշխանություններին նորից կոլապսի առջև չկանգնեցնելու, այսօր առկա ստվերը վերացնելու և իհարկե տրանսպորտային համակարգի զարգացումը շարունակական դարձնելու նպատակով:

Որոշումը ուժի մեջ է մտնելու Սեպտեմբերի 1-ից արտոնությունների փաթեթի հետ միասին»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031