Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Տաշիր քաղաքի ռազմական ոստիկանապետը ծեծի է ենթարկել Արցախի քաղաքացի Ժորա Սաֆարյանին, որի մոտ գտնվել է Արցախի Պաշտպանության բանակի համարանիշերով մեքենա։ Իրավապահները նախաձեռնել են այն առգրավելու գործընթաց, սակայն Ժորա Սաֆարյանը հրաժարավել է իր մեքենան հանձնել, որից հետո վիճաբանություն է սկսվել ու քաղաքացուն ծեծել են, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։
ՀՀ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են դեպքը, սակայն, պնդել, թե տղամարդու ինքնազգացողությունը վատացել է վարչական ձերբակալում կատարելու պահին։
ՆԳՆ-ից նշել են, թե ՊԲ մեքենաներն առգրավելու գործընթացում ՆԳ նախարարությունը որևէ գործառույթ չի իրականացնում։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում