2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։
Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 435 քաղաքացի, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին: