Հավաստի լուրեր

Իշխանությունը թիրախավորում է պարզ քաղաքացու, ով ընդամենը իր քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել․ «Միասնություն» շարժում | «Սամվել Վարդանյանի դшժшն խnշտшնգnւմը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունքն է»․ Հայաստանի հելսինկյան կոմիտե | Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ․ Ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թшղnւմ ենք գնացել, հшնգուցյալի տուն Նիկոլն էր գնացել. nuկեպшրցիներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոսկեպարցին զգոնությունը չի կորցնում երբեք, բայց տրամադրություններս փոխվել է. ոսկեպարցի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ հարցեր էր տալու Սուրեն Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոսկեպшրի և Բերքшբերի եռանկյունիներն են առաջարկում փոխանակել. Մախսուդյան | ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը | 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ uեքunւшլ բնnւյթի բռնի գnրծnղnւթյnւններ է կատարել և uպшնել | Տավուշցիների հետ հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ. Նազելի Բաղդասարյան | ՈՒՂԻՂ. Հրшտшպ եթեր Ոսկեպարից. ի՞նչ է ասել Փաշինյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն անվտանգության շքախմբով հեռանում է Տավուշից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Սեյմի նախագահը | Պուտինն ու Ալիևը որոշում են կայացրել ԼՂ-ից ռnւu խшղшղшպшhների վաղաժամկետ դուրսբերման մասին

Լրահոս

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի բանաձևին

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ մարտի 13-ին Եվրախորհրդարանում ընդունված «Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը ոչ միայն «անհիմն և կողմնակալ» է, այլև Ադրբեջանի հետ կապված «երկակի ստանդարտի ևս մեկ վառ օրինակ»։

Ըստ նրա՝ չնայած բանաձևը ներկայացվում է որպես խաղաղությանն աջակցելու քայլ և իբր նվիրված է Եվրամիության և Հայաստանի հարաբերություններին, իրականում դա Ադրբեջանի դեմ «զրպարտչական արշավի» շարունակությունն է, որի ընթացքում «բոլոր փաստերը կեղծվում են, թե իբր բանաձևում պարունակվող «անհեթեթ և վիրավորական» հայտարարությունները հստակ ուղղված են «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանության» դեմ:

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին միջամտելու փոխարեն, ավելի օգտակար կլիներ, եթե Եվրախորհրդարանը սկսեր զբաղվել Եվրոպային պատուհասող ավելի լուրջ խնդիրներով։

Հավելենք, որ Եվրախորհրդարանի բանաձևն դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։

Բանաձևը դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և դրա որոշ հատվածների շարունակվող օկուպացիան, ինչպես նաև վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու իր պահանջը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնում Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունների, այդ թվում Ադրբեջանը Նախիջևանին կապող արտաքին միջանցք պահանջելու վերաբերյալ։ Բանաձևը շեշտադրում է, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը պետք է լուծվի հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ևս մեկ անգամ վերահաստատում ԵՄ-ի միանշականակ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը։

Բանաձևն ընդգծում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև