Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ նախորդ տարի հուլիսին հայտարարություն էին հրապարակել, որտեղ պարզ ներկայացրել էին, որ մինչև 2030թ բուհերի խոշորացման միավորման կոնտեքստում քննարկումներ են սկսում և առաջարկել, որ բուհերը մինչև այս տարվա փետրվար ներկայացնի իրենց դիրքորոշումը։
«Աշխատանքային խմբեր ձևավորվել են, շատ ուրախ եմ, որ ուսանողները ակտիվ են։ Կլսենք բոլոր կարծիքները, կարիք ունենք միմյանց ավելի լավ լսելու։ Բուհերի միավորման ծրագիրն օրենք է, ծրագիրը հաստատված է ԱԺ-ի կողմից»,- ասաց նա։