Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թnւրքի nտը չեմ թnղի մտնի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը պшտերшզմ է հայտարարել ժողովրդին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կենդանի քարտեզ եմ, Նիկոլ, քեզ ասելիք ունեմ. 96 տարեկան տատիկ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկու սուտկա է այստեղ են, հղի կին էլ կա. Դանիելյանը կարծես դեմ չէր, որ ճանապարհը բացեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն ո’չ ազգի, ո’չ պետականության, ո’չ ինքնության հետ որևէ աղերս չունի, հայկական էլիտա է պետք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միանում եմ ժողովրդի պшհшնջին, ուղղակի հարսն արդեն քանի ժամ ա` մեզ ա սպասում, գնանք, հասնենք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասում են փոխհատուցում կտանք, մենք տուն չենք ծախում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկաններից հայրենասեր չլինեք. nւժnվ փողոց բացող ոստիկան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տատիկը նստեց գետնին, ճանապարհը բացող չկա | Բшքվnւմ խnշnր hրդեh է (լուսանկար) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ ասում են Ադրբեջшնի գnրծшկшլ, հшնցшգnրծ. լրագրողը` ՔՊ-ական Ղալումյանին | Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը | Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խnշտшնգմшն է ենթարկվել․ փակ տարածք է | Թnւրքիшն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սшհմшնшզшտմшն հանձնաժողովների նիստում ձեռք բերված պայմանավորվածությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզմшն կոչը

Լրահոս

Ազգային ժողով են այցելել «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտները

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից NewDay.am-ին հայտնում են․

Մարտի 14-ին Ազգային ժողով են այցելել «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտները: Նրանց հետ հանդիպել եւ հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության հարցերի մասին զրուցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Հանդիպմանը մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Սոնա Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը, Ալխաս Ղազարյանն ու Մարիամ Պողոսյանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը հատկանշական է համարել այն հանգամանքը, որ հանդիպումը կայանում է Կանանց միամսյակի շրջանակում: Անդրադառնալով «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի արդյունավետությանը՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը համախմբում է տարբեր ոլորտներում նախաձեռնող, փորձառու եւ ուժեղ կանանց՝ զարգացնելու հաջողակ քաղաքական կարիերայի եւ առաջնորդության համար անհրաժեշտ հմտություններ: Այս համատեքստում նա ընդգծել է ծրագրում հատկապես մարզերի կանանց մասնակցությունը:

ԱԺ փոխնախագահը խոսել է անհատի կայանալու ճանապարհին կանանց վճռորոշ դերակատարության մասին եւ հավելել՝ կանայք առաջնորդության հարցում կարող են լինել լավագույնը եւ չպետք է թերագնահատել նրանց դերը: Հակոբ Արշակյանի համոզմամբ կանանց առաջնորդության համար ավելի մեծ հնարավորություններ պետք է ստեղծվեն:

Հարցուպատասխանի ընթացքում պատգամավորներն ու քննարկման մասնակիցներն անդրադարձել են քաղաքական կյանքում կանանց ներկայացվածությանը, կանանց իրավունքների իրացմանը մի շարք բնագավառներում: Կարեւորվել է կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում, հատկապես տեղական մակարդակում: Նշվել է, որ գործող քվոտան ներուժ ունեցող կանանց ներգրավվելու հնարավորություն է տալիս, սակայն համայնքներում առկա են բազմաթիվ կարծրատիպեր: Ընդգծվել է որոշումներ ընդունող մարմիններում կանանց մասնակցությունը բարելավող մեխանիզմների անհրաժեշտությունը: Խոսվել է կանանց զբաղվածությունը խթանող ծրագրերի մասին:

«Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագիրը ոգեշնչված է Կատարինե Զալյան Մանուկյանի կերպարով, որը 1919 թվականին եղել է առաջին հայ կին պատգամավորներից մեկը: Ծրագիրն իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ/NDI) կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:

Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են ԱԺ շենքում, եղել նիստերի դահլիճում, թանգարանում եւ գրադարանում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև