Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապoրինի թմրшշրջшնшռության դեպք է բшցшhшյտվել. 34-шմյш տղшմшրդն ու 29-шմյш կինը ձերբшկшլվել են

ՀՀ ոստիկանությունից NewDay.am-ին հայտնում են․

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երևանցի 34-ամյա տղամարդն ու 29-ամյա կինը, նախնական համաձայնությամբ, Տելեգրամ հավելվածի միջոցով ապօրինի ձեռք բերում և տեղադրման միջոցով իրացնում են թմրամիջոցներ: Տեղեկությունը ճշտվեց, հաստատվեց և իրացվեց մարտի 13-ին:

Վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի գործընկերների հետ, ժամը 12.30-ին նրանց հայտնաբերեցին մայրաքաղաքի Վարդանանց փողոցում: Ձերբակալելու պահին տղամարդը դիմեց փախուստի, ինչը, սակայն, կարճ տևեց:

Կենտրոնական բաժնում տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար կապույտ և կարմիր գույնի կպչուն ժապավենի 10 փաթեթ` մեթամֆետամինի նմանվող զանգվածով: Ընդհանուր քաշը 9,18 գրամ էր: Հայտնաբերվեցին նաև նույն թմրամիջոցի նմանվող մոտ մեկ գրամ զանգվածով փաթեթ ու գաղտնի փականով դանակ։

Կնոջ խուզարկության արդյունքն ավելի տպավորիչ էր. հայտնաբերվեցին տարբեր գույնի կպչուն ժապավենով 114 փաթեթ` մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր  մոտ 93 գրամ քաշով, մոտ 127 գրամ նույն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ, ևս մեկ տոպրակ` ավելի քան 4 գրամ քաշով: Հայտնաբերվել են նաև զիպ փականով 193 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 50 գրամ քաշով, դեղնականաչավուն հետքերով երկու աղաց, նույն հետքերով էլեկտրական կշեռք, երկու տարա, սուրճի երկու տոպրակ, դատարկ տոպրակներ ու կպչուն ժապավեններ։

Երկուսն էլ ձերբակալվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031