Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական այսօրվա նիստի ժամանակ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ պատասխանելով քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցերին ասաց, որ տնկիների տեղադրումը պլանավորում են սկսել ապրիլի վերջ, մայիսի սկիզբ: Այժմ գտնվում են գնումների հայտարարման փուլում, մոտավորապես 20-30 հազար վայրագ տեսակի և շուրջ 10 հազար արդեն պատվաստված տեսակի փոքր տնիկիներ են նախատեսում տեղադրել:
Հարցին, թե ինչ տեսակի ծառատեսակներ են ստանալու վերջում, Բեգոյանը պատասխանեց.
«Մենք նախատեսում ենք ջերմոցատնկարանային տնտեսությունում աճեցնել գիտատեխնիկական խորհրդի և գիտական աշխատաժողովի կողմից Երևան քաղաքում ընտրված ծառատեսակների հիմնական մասը, դրանք են՝ կաղնիներ, սոսիներ, թխկիներ: 7-ն էին, այժմ չեմ հիշում մնացած անունները:
Ըստ նրա՝ նախատեսում են ջերմոցում ունենալ այնպիսի հզորություն, որ տարեկան կարողանանք արտադրել 5000 ծառ, խոսքը վերաբերվում է արդեն պատրաստի ծառերին։
Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե մոտավորապես միջինում քանի տարի է տևելու տնկիները աճեցնելու պրոցեսը և երևանում երբ կկարողանանք տեղադրվել ծառերը: Այսինքն տնկարանում քանի տարի են մնալու տնկիները:
«Շատ փոքր տնկիները որոնք պետք է դեռ պատվաստվեն, դրանք տեղափոխելու համար անհրաժեշտ կլինի մոտավորապես 2 տարի, իսկ քաղաքային տնկարկները մոտավորապես 5 տարի»,- ասաց Բեգոյանը: