Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թnւրքի nտը չեմ թnղի մտնի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը պшտերшզմ է հայտարարել ժողովրդին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կենդանի քարտեզ եմ, Նիկոլ, քեզ ասելիք ունեմ. 96 տարեկան տատիկ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկու սուտկա է այստեղ են, հղի կին էլ կա. Դանիելյանը կարծես դեմ չէր, որ ճանապարհը բացեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն ո’չ ազգի, ո’չ պետականության, ո’չ ինքնության հետ որևէ աղերս չունի, հայկական էլիտա է պետք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միանում եմ ժողովրդի պшհшնջին, ուղղակի հարսն արդեն քանի ժամ ա` մեզ ա սպասում, գնանք, հասնենք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասում են փոխհատուցում կտանք, մենք տուն չենք ծախում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկաններից հայրենասեր չլինեք. nւժnվ փողոց բացող ոստիկան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տատիկը նստեց գետնին, ճանապարհը բացող չկա | Բшքվnւմ խnշnր hրդեh է (լուսանկար) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ ասում են Ադրբեջшնի գnրծшկшլ, հшնցшգnրծ. լրագրողը` ՔՊ-ական Ղալումյանին | Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը | Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խnշտшնգմшն է ենթարկվել․ փակ տարածք է | Թnւրքիшն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սшհմшնшզшտմшն հանձնաժողովների նիստում ձեռք բերված պայմանավորվածությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզմшն կոչը

Լրահոս

Համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից NewDay.am-ին հայտնում են․

Երևանյան հուշարձաններին ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերին հարակից սրճարաններն ու նմանատիպ այլ կառույցները կապամոնտաժվեն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է կոնկրետ դեպքերով սկսել հետազոտել իրավական լուծումները:
«Կան սրճարաններ, որոնք բացարձակապես իրենց տեղում չեն, պետք է մաքրվեն, ինչպես նախորդ տարի հրապարակի պատկերասրահի կամարի տակի անհասկանալի վաճառքի կետը մաքրվեց: Այդպես պետք է շարունակվեն բոլոր նմանատիպ կետերը, միգուցե ավելի մեծ սրճարաններ: Այդ իրավական կետերը պետք է գտնենք, որովհետև անվերջանալի տարատեսակ իրավական կետերին հղումներ անելով պահպանել այդ այլանդակությունները՝ ես չեմ պատրաստվում հանդուրժել, չեմ պատրաստվում հանդուժել նաև այն տրամաբանությունը, որ տարբեր դատական վճիռներով մետաղյա ինքնակամ շինություններ են պարտադրում, որ օրինականացվեն այն հատվածներում, որտեղ կանաչ գոտիներ պետք է լինեն՝ անկախ նախկինից եկած պրակտիկայից: Ես հաշտ չեմ նմանատիպ վճիռների հետ, և դա խնդիր է լինելու մինչև այն պահը, որ մենք իրավական լուծումները գտնենք: Իրականում քաղաքը այլանդակել ես և, կարծում եմ, մենք բոլորս չպետք է թույլ տանք՝ անկախ իրավական հնարավոր թերացումներից, որ նախկինում եղել են»,- ընդգծել է քաղաքապետը:
***
Համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով: Շարժակազմի ձեռքբերման մրցույթն արդեն կայացել է:
***
Ավարտվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի վերանորոգումը: Այս պահին շտկվում են թերությունները: Մշակութային օջախում, հարմարվետ պայմանների ապահովմանը զուգահեռ, կթարմացվի գույքն ու կարդիականացվեն լուսային ու ձայնային համակարգերը:
***
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն արդեն այս տարի կունենա 20 հեկտարանոց տնկարան: Նախագծով այստեղ կտեղադրվեն ժամանակակից սարքավորումներ ու համակարգեր. արդեն իսկ ձեռք են բերվել բոլոր պոմպերը, շուրջ 100 կմ-ոց կաթիլային համակարգ: Ջերմոցատնկարանային տնտեսությունում նախատեսվում է աճեցնել գիտատեխնիկական խորհրդի և գիտական աշխատաժողովի կողմից Երևանում ընտրված ծառատեսակների հիմնական մասը:
***
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է Վարդանանց, Հանրապետության, Խորենացու և Թումանյան փողոցներում:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև