Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին

Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը պաշտոնանկությունից հետ բարձրաձայնում է՝ ամաչում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի արածների համար։

X-ի իր միկրոբլոգում Մարուքյանն արձագանքել է Շառլ Միշելի՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ գրառմանը.

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հեգնանքով շնորհավորել է ՌԴ նախագահական ընտրությունների մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով, որ չկա ընդդիմություն, չկա ազատություն, չկա ընտրություն։ Ես չէի արձագանքի այս հեգնական շնորհավորանքին, եթե Շառլ Միշելը հավասարապես կիրառեր ԵՄ չափանիշները։

Նույն Շառլ Միշելն օրեր առաջ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ և բարեմաղթանքներ հղել նրան նոր մանդատի համար։

Տարօրինակ է, բայց Ալիևին ուղղված շնորհավորանքը, ով 2003 թվականին հորից ժառանգել է Ադրբեջանի նախագահությունը, 21 տարի իշխանության ղեկին է և 92,05 տոկոս ձայն հավաքելով՝ հաղթում է իր հինգերորդ ժամկետը, որևէ սարկազմ կամ հեգնանք չի պարունակում։ Նա նաև չի ասում, որ Ադրբեջանում ընդդիմություն, ազատություն, ընտրություն չկա։ Ոչ մի խոսք քաղբանտարկյալների, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների, Ադրբեջանում և աքսորում գտնվող լրագրողների, քրեական հետապնդման ենթարկված և հալածված լրագրողների և բացահայտ բլոգերների մասին:

Քանի որ մենք երկուսս էլ ALDE (Լիբերալների և դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի )կուսակցության անդամ ենք, ես ամաչում եմ այս մարդու վարքագծի և երկակի ստանդարտների պրակտիկայի համար, և այդ մարդը ներկայացնում է ԵՄ-ն։ Ես ուրախ եմ մի բանի համար, այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը լրանում է, և հույս ունեմ, որ ապագայում ԵՄ-ն առաջնորդող ավելի համարժեք գործիչներ կտեսնեմ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031